Ռոն Լի Ron Lee | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Խաղարկող | |
Ի ծնե տրված անունը | Ռոնալդ «Ռոն» Հենրի Լի Ronald "Ron" Henry Lee | |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 2, 1952 (72 տարեկան) | |
Ծննդավայր | Բոստոն, Մասսաչուսեթս, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,93 մ | |
Քաշ | 88 կգ | |
Դպրոց | Լեքսինգտոն (Լեքսինգտոն, Մասսաչուսեթս) | |
համալսարան | Օրեգոն (1972—1976) | |
Դրաֆթի տարի | 1976 / ռաունդ` 1 / ընտր.` 10-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ֆինիքս Սանս | |
Կարիերա սկիզբ | 1976 թվական | |
Կարիերա ավարտ | 1986 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Ռոնալդ «Ռոն» Հենրի Լի (անգլ.՝ Ronald "Ron" Henry Lee, նոյեմբերի 2, 1952, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Խաղացել է խաղարկողի դիրքում։ Սովորել է Օրեգոնի համալսարանում, որտեղ հանդես է եկել «Օրեգոն Դաքս» ակումբի կազմում։ 1976 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆինիքս Սանս» ակումբի կողմից՝ 10-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Նյու Օռլեանս Ջազ», «Ատլանտա Հոքս», «Դետրոյթ Փիստոնս», «Սկավոլինի Պեզարո» և «Ալվին Սթոքհոլմ» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 6 մրցաշրջան։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ (1977): 1978 թվականին Լին դարձել է NBA պարբերական առաջնության անդրադարձերի առաջնորդ։ Մեկ անգամ ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի մեջ(1975), ինչպես նաև ճանաչվել է Pacific-8 կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1976)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 448 խաղ, որոնցում հավաքել է 3285 միավոր (7,3 մ/խ), կատարել է 1219 անդրադարձ, 1688 փոխանցում, 869 խլում և 122 բլոկշոտ[1]։
|