Ռոն Ջոնսոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1959 (64 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Հարվարդի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Edina High School? |
Մասնագիտություն | մենեջեր |
Աշխատավայր | Էփլ |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Ռոն Ջոնսոն (անգլ.՝ Ron Johnson, հոկտեմբերի 15, 1959), ամերիկացի բիզնեսմեն, «Enjoy» սթարթափի հիմնադիր և գլխավոր տնօրեն, «Globality Inc» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ «JCPenney» խանութների ցանցի նախկին գլխավոր տնօրեն (2011-2013), «Apple Store» ֆիրմային խանութների ցանցը գործարկած «Apple Inc»-ի մանրածախ և ինտերնետ առևտրի ավագ փոխնախագահ (2000-2011)։
Ջոնսոնը մեծացել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Իդայնա քաղաքում։ Նա «General Mills» կորպորացիայի գործադիր տնօրենի որդին է։
Ռոն Ջոնսոնը տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Սթենֆորդի համալսարանում, ապա՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Հարվարդի բիզնես դպրոցում։
Սկզբում Ռոն Ջոնսոնն աշխատել է «Target» ընկերությունում, որտեղ նա նախ մերչանդայզինգի, իսկ հետո` վաճառքի գծով փոխնախագահն էր և որտեղ նա պատասխանատու էր դիզայներ Մայքլ Գրեյվսի սպառողական ապրանքների գծի գործարկման համար[1]։
2000-2011 թվականներին, լինելով «Apple Inc» ընկերության մանրածախ և ինտերնետ առևտրի հարցերով ավագ փոխնախագահ, նա պատասխանատու էր «Apple Store» ֆիրմային խանութների մանրածախ ցանցի գործարկման և զարգացման համար, որտեղ նա առաջին անգամ մշակել է «Genius Bar» հատուկ ֆիրմային բաժնի հայեցակարգը[2]։ Ջոնսոնի ղեկավարությամբ Apple խանութների մանրածախ ցանցը հասել է աճի ռեկորդային մակարդակի՝ 2001 թվականի մայիսին առաջին երկու խանութների բացումից հետո երկու տարվա ընթացքում գերազանցելով մեկ միլիարդ դոլարի վաճառքի տարեկան շրջանառությունը[3]` դրանով իսկ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը սահմանել է Gap հագուստի ռիթեյլերը։ 2012 թվականին Apple-ն արդեն ղեկավարել է ավելի քան 400 խանութներ՝ ունենալով խանութներ Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Հոնկոնգում և Ճապոնիայում[4]։ Հաղորդվել է, որ 7,5 տարվա աշխատանքի ընթացքում Ջոնսոնը վաստակել է մոտ 400 մլն դոլար[5]։ 2011 թվականի հունիսին Ջոնսոնը հայտարարել է, որ 2011 թվականի նոյեմբերի 1-ից պետք է հեռանա Apple ընկերությունից[6], իսկ 2012 թվականի հունվարի վերջին նրան փոխարինելու է եկել Ջոն Բրաուեթը[7]։
2011 թվականի նոյեմբերի 1-ին Ջոնսոնը դարձել է ամերիկյան մանրածախ սուպերմարկետների խոշորագույն ցանցերից մեկի՝ «JCPenney»-ի գլխավոր տնօրենը։ Երբ նա եկել է, «JCPenney»-ի մանրածախ վաճառքների անկում է տեղի ունեցել և ճգնաժամ սկսվել, և Ջոնսոնը հեռացրել է շատ հին կառավարիչների, փորձել ստեղծել իր նոր թիմը «Apple»-ի նախկին թոփ-մենեջերներից[8] և, օրինակ, նորաձևության խորհրդատու Նիկ Վուսթերից։ Այնուհետև նա, կիրառելով Apple Store-ի ռազմավարությունը, սկսել է գլոբալ վերափոխումը և բոլոր խանութների ռեբրենդինգը՝ փորձելով ակտիվացնել ընկերության մանրածախ բիզնեսը[9]։ Սակայն դա չի օգնել, և վաճառքի անկումը շարունակվել է՝ 2012 ֆինանսական տարվա IV-րդ եռամսյակում հասնելով ամենաբարձր կետին, երբ խանութներում վաճառքները նվազել են 32%-ով[10]։ Դրանից հետո՝ 2013 թվականի ապրիլի 8-ին, նա հայտարարել է իր հրաժարականի մասին JC Penney-ի գլխավոր տնօրենի պաշտոնից[11] և փոխարինվել իր նախորդի՝ Մայք Ուլմանի կողմից։
Սակայն, չնայած «JCPenney»-ի ձախողմանը, Ռոն Ջոնսոնը դեռևս համարվում է ԱՄՆ-ի մանրածախ առևտրի ամենափորձառու ղեկավարներից մեկը, լինելով արդյունաբերության վետերան` մանրածախ առևտրի, մերչանդայզինգի և մարկետինգի ոլորտում գրեթե 30 տարվա փորձով։ Միլիարդ դոլար արժողությամբ բիզնեսի համար Ռոնը վերափոխման փոփոխության և տարեկան աճի փորձ է ունեցել։ Ռոնը տարեկան աճի և տրանսֆորմացիոն փոփոխությունների փորձ ունի միլիարդավոր դոլարների եկամուտ ունեցող ընկերություններում։
2014 թվականին Ջոնսոնը դարձել է «Enjoy» սթարթափի հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, որի գլխամասային գրասենյակը Կալիֆոռնիա նահանգի Պալո–Ալտո քաղաքում է, և որը գնումների ոլորտում նորարարությունների է ձգտում։ Նրա ընկերությունը 30 մլն դոլար է հատկացրել «Kleiner Perkins» և «Oak Investment Partners» ներդրումային ընկերություններին՝ «Andreessen Horowitz» վենչուրային հիմնադրամի մասնակցությամբ։ Ջոնսոնը նաև անձնական կապիտալ է հատկացրել ընկերության ստեղծման համար։ Նրա ծառայությունը գործարկվել է 2015 թվականին[12]։
Նա նաև «Globality Inc» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է[13]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)