Ռոնալդ Բեյթս | |
---|---|
Ծնվել է | 1932[1] |
Ծննդավայր | Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ[2] |
Մահացել է | օգոստոսի 25, 1986[3][2] |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Կրթություն | Լոս Անջելես քաղաքի քոլեջ[2] |
Մասնագիտություն | դիզայներ, լուսավորման նկարիչ և stage manager |
Ամուսին | Դիանա Ադամս |
Ռոնալդ Բեյթս (անգլ.՝ Ronald Bates, 1932[1], Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ[2] - օգոստոսի 25, 1986[3][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), բալետի ամերիկացի լուսային ձևավորող, աշխատել է հիմնականում Նյու Յորք Սիթի բալետի համար։
Բեյթսը ծնվել է 1932 թվականին, Արկանզաս նահանգի Ֆորթ Սմիթ քաղաքում։ Նա բեմի ձևավորում է սովորել Լոս Անջելեսի ուսումնարանում, որից հետո ծառայել է ռազմածովային նավատորմում։ Նա այդ ժամանակ աշխատել է որպես ուսումնարանի գեղարվեստկան ղեկավար, այնուհետև Կալիֆոռնիայում երկու տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք և այդ պաշտոնում աշխատում է Սիթի Բալետի համահիմնադիր Լինկոլ Կիրսթեյնի համար ստեղծված օպերային ստեղծագործությունների վրա։
Բեյթսը սկսում է աշխատել Նյու Յորք Սիթի Բալետում 1957 թվականին, որպես ստեղծագործությունների բեմադրող։
Կոնեկտիկուտի Սթրաթֆորդի Մոցարտի և Շեքսպիրի փառատոնների ժամանակ և Նյու Յորք Սիթիի NBC օպերային ընկերության համար աշխատելուց հետո նա միացել է Նյու Յորք Սիթի բալետին Քիրսթեինի հրավերով և ավելի քան 20 տարի մնացել և աշխատել է այնտեղ որպես ստեղծագործությունների բեմադրող։
Նրա պարտականություններից էին Նյու Յորք Սիթի թատրոնի բալետների տեխնիկական հարցերի նախագծումն ու իրականացումը, որտեղ նա նաև տեխնիկական գծով տնօրեն էր։ Նա նաև զբաղվել է լույսերի և բալետի բեմադրության համար դեկորացիայի փոխադրմամբ դեպի ընկերության` Սարատոգա Սպրինգում գտնվող ամառանոց, ինչպես նաև` ճանապարհորդությունների ժամանակ, թե՛ նահանգում, թե՛ արտերկրում։
Բեյթսը եղել է լուսային ձևավորման ղեկավար Սիթի բալետի համար և սերտ համագործակցել է հիմնադիր բալետմաստեր (և համահիմնադիր) Ջորջ Բալանչինի և համահիմնադիր բալետմաստեր Ջերոմ Ռոբինսի հետ։ Նա ղեկավարել է պարահրապարակների և բեմահարթակի կառուցումը և վերանորոգել է[4] Արմավենիների լողափ դահլիճը Արմավենիների լողափ փառատոնի համար։ Նա ճամփորդել է արտերկրում` Նյու Յորք Սիթի Բալետի ներկայացումների ժամանակ տեխնիկական խնդիրներ լուծելու և լուսավորություն ապահովելու համար, հիմնականում` Ցյուրիխի թատրոնում, որտեղ Նյու Յորք Սիթի Բալետի նախկին առաջատար պարուհի Պատրիսիա Նեարը գեղարվեստական ղեկավար էր։
Բալանչինի և Պերի Սիլվեյի հետ միասին Բեյթսը մշակել է «Բալանչինի` զամբյուղից հյուսված հատակը» ("Balanchine basket-weave floor"), որն օգնել է նվազեցնել պարողների վնասվածքները[5]։
Բեյթսն ամուսնացել է Դիանա Ադամսի հետ, որը ժամանակին Նյու Յորք Սիթի բալետի առաջատար պարողն էր։ Նրանք ամուսնալուծվել են։ Նրանք ունեցել են մեկ դուստր` Ջորջինան[5]։
Բեյթսը մահացել է սրտի կաթվածից, 1986 թվականի օգոստոսի 25-ին, Մանհեթենում, 54 տարեկան հասակում[5]։