Ռոնդո սոնատային ձև, ռոնդոյի և սոնատային ձևի նշանները համատեղող խառը երաժշտական ձև, ունի էքսպոզիցիա, ռեպրիզային A B A C A B ( A ) կոդա։
Տարբերում են ռոնդո սոնատային ձևի կենտրոնական էպիզոդով (ABA C ABA) և մշակման բաժնով (ABA կամ AB1 A) տեսակներ։ Ռոնդո սոնատային ձևում ռեֆրենն անցկացվում է նվազագույնը 3 անգամ՝ գլխավոր տոնայնությամբ։ Ռոնդոյի ռեֆրենը և առաջին էպիզոդը համապատասխանում են սոնատային ձևի գլխավոր և օժանդակ պարտիաներին (առաջին էպիզոդն էքսպոզիցիայում անցկացվում է օժանդակ տոնայնությամբ, իսկ ռեպրիզում՝ գլխավոր տոնայնությամբ), որտեղ կարող է ընդգրկվել նաև կապող մասը։
Միջին (երկրորդ) էպիզոդը հաճախ փոխարինվում է մշակումով։ Ռեպրիզին սովորաբար հաջորդում է կոդան։ Ռոնդո սոնատային ձևը, որպես ցիկլի կոմպոզիցիոն ամբողջականությունը եզրափակող ձև, հանդիպում է սոնատային սիմֆոնիկ ցիկլի ֆինալում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |