Ռոջեր Ալերս

Ռոջեր Ալերս
Ծննդյան թիվ՝հունիսի 29, 1949(1949-06-29)[1] (75 տարեկան)
Ծննդավայր՝Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, մուլտիպլիկացիոն տնօրեն, սթորի-արտիստ, մուլտիպլիկատոր, գեղարվեստական ​​ղեկավար, storyboard artist, character designer, լիբրետիստ և կինոռեժիսոր
IMDb։ID 0021249

Ռոջեր Ալերս (հունիսի 29, 1949(1949-06-29)[1], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և գեղանկարիչ, ավելի հայտնի է որպես «Առյուծ արքան» մուլտֆիլմի ռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Ալերսի ռեժիսորական դեբյուտը եղել է «Առյուծ արքան» մուլտֆիլմը, բայց դրանից առաջ երկար տարիներ աշխատել է անիմացիայում։ Նա ակտիվորեն մասնակցություն էր ունենում «Disney» ընկերության համար սցենարների մշակմանը, ինչպես նաև «Ջրահարսը», «Արքայազնը և աղքատը», «Փրկարարներն Ավստրալիայում» և «Ալադին» մուլտֆիլմերի սցենարի մշակմանը։

Ռոջերը ծնվել է Ռայ քաղաքում (Նյու Յորք նահանգ), սակայն ապրել է Սքոթսդեյլում (Արիզոնա նահանգ)։ Անիմացիաներով սկսել է հետաքրքրվել հինգ տարեկանում, երբ դիտում էր «Փիթր Փեն» մուլտֆիլմը։ Մի քանի տարի անց որոշել է, որ պետք է աշխատի «Disney»-ում։ Գնացել է «Դիսնեյլենդ» սկսել սովորել, նկարել է Դոնալդ բադին և կարդացել գրականություն անիմացիայի մասին։ Բայց դպրոցական տարիքում կիսատ է թողել այդ երազանքը, նրա վրա շատ է ազդել Ուոլթ Դիսնեյի մահվան մասին լուրը։

Արիզոնական համալսարանում Ալերսն ուսումնասիրել է գեղանկարչություն։ Դիպլոմ ստանալուց հետո տարիներ շարունակ ճամփորդել է Հունաստանում, որտեղ և հանդիպել է իր ապագա կնոջը։ Շուտով նա կնոջ հետ վերադարձել է Բոստոն և կրկին ցանկություն հայտնել զբաղվել անիմացիայով։ Հարվարդում կուրսեր է ավարտել և աշխատանք ստացել Սթիվեն Լիսբերգերի տուդիայում։ Այնտեղ նա աշխատում էր մուլտսերիալների (ինչպես նաև «Սեզամ փողոց» ծրագրի), հեռուստահաղորդումների և գովազդային տեսահոլովակների վրա։

1978 թվականին Ալերսը Լիսբերգերի ստուդիայի հետ տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել աշխատել «Կենդանիների օլիմպիադա» (Animalympics) լիամետրաժ նախագծի վրա։ Նա ռեժիսորի աջ ձեռքն էր, զբաղվում էր սցենարներով, կերպարների մշակմամբ և անիմացիայով։

1985 թվականին իմանալով, որ «Disney»-ը «Օլիվեր և ընկերներ» մուլտֆիլմի համար սցենարիստ է փնտրում, Ալերսը միանգամից որոշել է դիմել և շուտով դարձել է այդ ֆիլմի գլխավոր սցենարիստը։ Այնուհետև նա մասնակցել է «Ջրահարսը», «Արքայազնը և աղքատը», «Փրկարարներն Ավստրալիայում» մուլտֆիլմերի ստեղծման աշխատանքներին, մինչև որ Ալերսին հանձնարարեցին գլխավորել «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմի սցենարիստների խումբը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Ֆիլմ Բնօրինակ անվանում Դեր
1980 «Կենդանիների օլիմպիական խաղեր» Animalympics սցենարիստ
1988 «Օլիվեր և ընկերներ» Oliver & Company սցենարիստ
1991 «Գեղեցկուհին և Հրեշը» Beauty and the Beast սցենարիստ
1992 «Ալադին» Aladdin ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1994 «Առյուծ արքան» The Lion King ռեժիսոր
2000 «Կայսրի նոր արկածները» The Emperor’s New Groove սցենարիստ
2004 «Առյուծ արքան 3։ Հակունա մատատա» The Lion King 1½ սցենարիստ
2006 «Լուցկիներով աղջիկը» The Little Matchgirl սցենարիստ, ռեժիսոր
2006 «Որսաշրջան» Open Season ռեժիսոր
2007 «The 2006 Academy Award Nominated Short Films: Animation» The 2006 Academy Award Nominated Short Films: Animation ռեժիսոր
2014 «Մարգարե» The Prophet ռեժիսոր, սցենարիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Allers, Roger // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Ալերս» հոդվածին։