Ռոսինա Հեյկել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 17, 1842[1] |
Ծննդավայր | Կասկինեն, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1929[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հելսինկիի համալսարան |
Մասնագիտություն | մանկաբարձ, բժիշկ և կանանց իրավունքների պաշտպան |
Ծնողներ | հայր՝ Կառլ Յոհան Հայկել |
![]() |
Էմմա Ռոսինա Հեյկել (մարտի 17, 1842[1], Կասկինեն, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1929[1], Հելսինկի, Ֆինլանդիա), Ֆինն բժիշկուհի և ֆեմինիստ։ 1878 թվականին դարձել է Ֆինլանդիայի առաջին կին բժիշկը և մասնագիտացել գինեկոլոգիայի և մանկաբուժության ոլորտում։
Հեյկելը ծնվել է Կասկինենում 1842 թվականի մարտի 17-ին Կարլ Յոհան Հեյկելի և Քրիստինա Էլիզաբեթ Դոբբինի ընտանիքում։ Նրա հայրը եղել է Օուլույի և Կոկոլայի քաղաքապետը, եղբայրները՝ Ալֆրեդը և Էմիլը, սովորել են բժշկություն։ Ռոսինան հաճախել է Վաասայի, Ջակոբստադի, Պորվոոի և Հելսինկիի դպրոցը[3][4]։ Երիտասարդ տարիքից Էմման կարծում էր, որ կրթությունը պետք է հավասար լինի բոլորի համար՝ անկախ սեռից և 1862 թվականին որոշել է բժիշկ դառնալ, ինչպես իր եղբայրները[3]։ Սակայն այդ ժամանակ Ֆինլանդիայում համալսարաններ չկային, որոնք թույլ կտային կանանց բժշկություն սովորել, այդ պատճառով Ռոսինան մեկնել է Շվեդիա՝ ֆիզիոթերապիայի կուրս անցնելու Ստոկհոլմի մարմնամարզության ինստիտուտում։ Ավարտել է դասընթացը 1866 թվականին և վերադարձրել Հելսինկի, որտեղ մեկ տարի անց ավարտել է մանկաբարձության կուրսը։ 1869 թվականին կրկին այցելել է Ստոկհոլմ՝ անատոմիայի և ֆիզիոլոգիայի հետագա ուսումը ստանալու համար[5][6]։
1870 թվականին Հեյկելին թույլ են տվել մասնակցել ֆիզիոլոգիայի դասախոսություններին Հելսինկիի համալսարանում, իսկ 1871 թվականին նրան հատուկ թույլտվություն է տրվել համալսարանում բժշկությունն ուսումնասիրելու համար։ Բժշկական աստիճանը ստացել է 1878 թվականին՝ դառնալով Ֆինլանդիայի առաջին կին բժիշկը ինչպես նաև առաջինը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներում[4][7]։
Հեյկելը ստացել է պրակտիկայի սահմանափակ արտոնագիր, ինչը նրան թույլ է տվել բուժել միայն կանանց և երեխաներին։ 1878 թվականից աշխատել է Ստոկհոլմում և Կոպենհագենում, իսկ 1879 թվականին տեղափոխվել է Վաասա՝ մասնագիտանալով կանանց և երեխաների առողջության մեջ։ 1883 թվականին նրա համար Հելսինկիում ստեղծվել է քաղաքային գինեկոլոգի պաշտոնը։
Բացի բժշկական պրակտիկայից, Հեյկելը կողմնակից է եղել կանանց իրավունքների և Naisasialiitto Unioni ֆեմինիստական ասոցիացիայի շարժմանը[8]։ Որպես կանանց կրթության ջատագով՝ օգնել է ստեղծել Կոնկորդիա-Լիիտտոն՝ կին գիտնականների կազմակերպությունը[6]։ 1888 թվականին Հեյկելը ֆիննական բժշկական ընկերության նիստում հանդես է եկել մարմնավաճառության օրինականացման դեմ, իսկ 1892 թվականին դիմել է Naisasialiitto միությանը՝ կոչ անելով նպաստել աղջիկների և տղաների համար կրթություն ստանալու հնարավորությունների հավասարությանը։ Ղեկավարել է մանկական աշխատանքային տունը և եղել է Ֆինլանդիայի գյուղական համայնքների երեխաների առողջության ջատագով[5]։
Հեյկելը վախճանվել է 1929 թվականի դեկտեմբերի 13-ին Հելսինկիում[9]։ Թաղված է Հելսինկիի Հիտանիեմի գերեզմանատանը[10]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսինա Հեյկել» հոդվածին։ |
|