Ռոտավիրուսի պատվաստանյութ, ռոտավիրուսային վարակների դեմ պաշտպանության համար օգտագործվող պատվաստանյութ։ Ռոտավիրուսային վարակները հանդիսանում են փոքր երեխաների շրջանում սուր փորլուծության հիմնական պատճառ[1]։ Պատվաստանյութերը կանխում են սուր փորլուծության 15-34%-ը զարգացող երկրներում և սուր փորլուծության 37-96%-ը զարգացած երկրներում[2]։ Պատվաստանյութերը նվազեցնում են փորլուծությունից մահացության վտանգը փոքր երեխաների շրջանում։ Երեխաների պատվաստումը նվազեցնում է հիվանդության մակարդակը տարեցների և նրանց շրջանում, ովքեր չեն պատվաստվել[3]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկում է ռոտավիրուսային պատվաստանյութը ներառել պատվաստումների ազգային ծրագրի մեջ, հատկապես այն շրջաններում, որտեղ հիվանդությունը տարածված է[1]: Դա պետք է արվի կրծքով կերակրելու, ձեռքի լվացման, մաքուր ջրի և լավ սանիտարական պայմանների խթանման հետ զուգահեռ[1]: Այն ներքին ընդունման պատվաստանյութ է (per os) և պահանջում է 2 կամ 3 դոզա[1]: Այն պետք է տրվի՝ սկսած վեց շաբաթից[1]:
Պատվաստանյութերը անվտանգ են[1]: Պատվաստվել կարող են նաև ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով մարդիկ[1]: Ավելի վաղ պատվաստանյութը, որն այլևս չի օգտագործվում, բերում էր աղիքների ինվագինացիայի, սակայն ներկայիս տարբերակները այդպիսի ազդեցություն չունեն[1]: Հավանական ռիսկի պատճառով սրանք խորհուրդ չեն տրվում աղիքների ինվագինացիա ունեցող երեխաներին[1]: Պատվաստանյութերը պատրաստված են թուլացած ռոտավիրուսից[1]:
Պատվաստանյութը առաջինը դարձավ հասանելի ԱՄՆ-ում 2006 թվականին[4]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղանյութերի ցանկի մեջ, որոնք իրենց առավել արդյունավետությամբ և անվտանգությամբ անհրաժեշտ են առողջապահական համակարգում[5]։ 2014 թ. դրությամբ զարգացող երկրներում մեծածախ գինը կազմում էր 6.96-20.66 դոլար[6]։ ԱՄՆ-ում դա կազմում է ավելի քան 200 ԱՄՆ դոլար[7]։ 2013 թ. դրությամբ կան 2 տեսակի պատվաստանյութեր՝ Ռոտարիքս և ՌոտաՏեք, որոնք հասանելի են ամբողջ աշխարհում։ Մյուսներն օգտագործվում են որոշ երկրներում[1]։
2009 թ.-ի վերլուծության համաձայն՝ ռոտավիրուսի դեմ պատվաստումը կանխելու է ռոտավիրուսային գաստրոէնտերիտի պատճառով մահվան 45%-ը կամ տարեկան 228000 մահվան դեպք ամբողջ աշխարհում։ Մեկ դոզայի համար 5 ԱՄՆ դոլար արժողության դեպքում փրկված կյանքի ենթադրյալ արժեքը կազմում է 3.015 ԱՄՆ դոլար, 9.951 ԱՄՆ դոլար և 11.296 ԱՄՆ դոլար համապատասխանաբար ցածր, միջինից ցածր և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում[8]։
Աֆրիկայում և Ասիայում անվտանգության և արդյունավետության փորձերը պարզեցին, որ պատվաստանյութերը զգալիորեն կրճատել են ծանր հիվանդությունների մակարդակը նորածինների շրջանում զարգացող երկրներում, որտեղ լինում է ռոտավիրուսների հետ կապված մահացությունների մեծ մասը[9][10]։ Կակրանովյան համագործակցությունը 2012 թ. ցույց տվեց, որ դրանք համարվում են արդյունավետ պատվաստանյութեր[2]։
Ռոտավիրուսային պատվաստանյութերը լիցենզավորված են ավելի քան 100 երկրներում, և ավելի քան 80 երկիր իրականացնում է ռոտավիրուսի դեմ պատվաստում[11]։ Ռոտավիրուսային ինֆեկցիաները նկատելի նվազել են այն երկրներում, որտեղ շարժվում էին ռոտավիրուսի դեմ պատվաստանյութի ներմուծման առաջարկով[12]։ Մեքսիկայում, որը մտնում է այն երկրների ցանկի մեջ, որտեղ կիրառվում էր ռոտավիրուսի պատվաստանյութ, ստամոքս-աղիքային հիվանդությունների հիվանդացությունը նվազել է 65 տոկոսով 2 տարեկան երեխաների շրջանում 2009 թվականի ռոտավիրուսի սեզոնի ժամանակ[13]։ Նիկարագուայում, որը 2006 թ.-ին դարձավ ռոտավիրուսի պատվաստանյութ ներդրած առաջին զարգացող երկիրը, քննիչները արձանագրել են էական ազդեցություն. ռոտավիրուսի պատվաստանյութը կանխարգելել է ռոտավիրուսի ծանր դեպքերի 60 %-ը և կրճատել է 2 անգամ անհետաձգելի բժշկության բաժանմունք այցերի քանակը[14]։ Միացյալ Նահանգներում պատվաստումը բերել է ռոտավիրուսների հետ կապված հոսպիտալացման դեպքերի թվի կրճատման 86%-ով՝ սկսած 2006 թ.-ից։ Ռոտավիրուսային պատվաստանյութեր ներդրած զարգացող երկրներում կատարված վերջին ուսումնասիրությունները հաստատեցին այդ արդյունքները`նշելով ռոտավիրուսային փորլուծությունից մահացության և հոսպիտալացման զգալի նվազեցում՝ ներմուծումից հետո[10]։
Բացի դրանից, պատվաստանյութերը կարող են նաև կանխարգելել ոչ պատվաստված երեխաների շրջանում` սահմանափակելով ազդեցությունը շրջանառվող ինֆեկցիաների թվի միջոցով[3]։ Իրենց իմունիզացիայի ազգային ծրագրերում ռոտավիրուսի պատվաստանյութ պարբերաբար օգտագործող զարգացող երկրների կլինիկական փորձարկումների տվյալների 2014 թ.-ի ակնարկը ցույց տվեց, որ ռոտավիրուսի պատվաստանյութերը կրճատել են ռոտավիրուսի հոսպիտալացման քանակը 49-92%-ով, և ցանկացած պատճառով փորլուծության դեպքերի թիվը՝ 17-55%-ով[15]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պատվաստման առաջին դոզան տալ երեխայի ծննդից անմիջապես 6 շաբաթ հետո[1]։ Հարկավոր է տալ երկու կամ երեք դոզա 1 ամսից ավել ինտերվալով՝ կախված ներմուծվող պատվաստանյութից[1]։ Քանի որ դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում վեց ամսականից մինչև 2 տարեկանում, պատվաստանյութը չի օգտագործվում 2 տարեկանից բարձր երեխաների համար[1]։
Ռոտարիքսը միավալենտ, մարդու կենդանի ռոտավիրուսային պատվաստանյութ է, որը պարունակում է մի ռոտավիրուսային G1P [8] շտամ։ Ռոտարիքսը նախատեսված է G1 և ոչ G1 տիպից (G3, G4, և G9) առաջացած ռոտավիրուսային գաստրոէնտերիտի պրոֆիլակտիկայի համար՝ նորածինների և երեխաների շրջանում 2 դոզայով շարքերի ձևով ներմուծման ժամանակ[16]։ Այն հաստատվել է ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ) կողմից 2008 թ. ապրիլին[17]։
Ռոտատեքը կենդանի, ներքին ընդունման (per os) հնգավալենտային պատվաստանյութ է, որը պարունակում է ռեասորտիմենտի ճանապարհով ստացված հինգ ռոտավիրուսային շտամներ։ Ռեասորտանտների ռոտավիրուսային ծնողական շտամները առանձնացվել են մարդու և ծուլի օրգանիզմից։ Չորս ռեասորտանտ ռոտավիրուսները էքսպրեսիայի են ենթարկում արտաքին կափույրներից մեկը, VP7, սպիտակուցներ (սեռոտիպեր G1, G2, G3 կամ G4)՝ մարդու ռոտավիրուսի ծնողական շտամից և միացման VP4 (P7 տիպ) սպիտակուցը ցլի ռոտավիրուսի ծնողական շտամից։ Հինգերորդ ռեասորտանտ վիրուսը էքսպրեսիայի է ենթարկում մարդու ռոտավիրուսի ծնողական շտամից միացման VP4 (տիպ P1A) սպիտակուցը և ցլի ռոտավիրուսի ծնողական շտամի արտաքին կափույրի VP7 (սեռոտիպ G6) սպիտակուցը։ 2006 թ.-ի փետրվարին ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ) կողմից հաստատվեց Ռոտատեքի կիրառումը Միացյալ Նահանգներում։ 2006 թ.-ի օգոստոսին Կանադայի Առողջապահության նախարարության կողմից հաստատվեց Ռոտատեքի կիրառումը Կանադայում[18]։ Merck-ը աշխատել է մի շարք գործընկերների, ներառյալ՝ կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ զարգացնելով և կիրարկելով զարգացող աշխարհում այս պատվաստանյութի մատչելիությունը ապահովելու մեխանիզմները[19], որոնք նախատեսված են մինչև 2020 թվականը[20]։
Ռոտավակը լիցենզիա է ստացել կիրառման համար Հնդկաստանում 2014 թվականին և արտադրվում է Bharat Biotech միջազգային կազմակերպության կողմից։ Այն կենդանի ատենուացված, մոնովալենտ պատվաստանյութ է, որը պարունակում է հնդկացի երեխայից վերցված մարդու G9P շտամ[21]։ Այն ներքին ընդունման (per os) եղանակով տրվում է երեք դոզաների շարքով, 4 շաբաթ ինտերվալով՝ սկսած 6 շաբաթականից մինչև 8 ամիսը[22]։
Ռոտավին-M1-ը լիցենզիա է ստացել կիրառման համար Վիետնամում 2007 թվականին և արտադրվում է Պատվաստանյութերի հետազոտության և արտադրության կենտրոնի կողմից։ Պատվաստանյութը պարունակում է մարդու ռոտավիրուսի G1P[8] շտամ[23]։
Լանժու գառ ռոտավիրուսային պատվաստանյութը լիցենզիա է ստացել կիրառման համար Չինաստանում 2000 թվականին և արտադրվում է Լանժուի կենսաբանական արտադրանքների ինստիտուտի կողմից։ Այն պարունակում է գառան ռոտավիրուսի G10P [12] շտամ[23]։
Ռոտասիիլը լիոֆիլիզային հնգավալենտ պատվաստանյութ է։ Այն պարունակում է ցլի ռոտավիրուսի G1, G2, G3, G4 և G9 սեռոտիպի մարդու ռեասորտանտ շտամներ։ Սա աշխարհի առաջին ջերմակայուն պատվաստանյութն է, որը կարելի է պահել մինչև 25 °C՝ առանց սառնարանի։ Ռոտասիիլը վերջերս մեկնարկել է Հնդկաստանում[24]։
1998 թվականին ռոտավիրուսի պատվաստանյութը (RotaShield, Wyeth-ի կողմից) լիցենզիա ստացավ կիրառման համար ԱՄՆ-ում։ Կլինիկական փորձարկումները Միացյալ Նահանգներում, Ֆինլանդիայում և Վենեսուելայում ցույց տվեցին, որ այն 80-100%-ով արդյունավետ է ռոտավիրուս A-ից առաջացած սուր փորլուծության կանխարգելման համար, և հետազոտողները չեն հայտնաբերել վիճակագրորեն նշանակալի լուրջ կողմնակի ազդեցություններ։ Պատվաստանյութի արտադրողը, սակայն, այն հեռացրեց շուկայից 1999 թվականին այն բանից հետո, երբ հայտնաբերվեց, որ պատվաստանյութը կարող է նպաստել աղիքների անանցանելիության կամ ինվագինացիայի ռիսկի բարձրացմանը յուրաքանչյուր 12,000 պատվաստված նորածիններից մեկի մոտ[25]։ Այնուհետև հետևեց ութ տարի ուշացում մինչև մրցակից արտադրողները կարողացան նոր պատվաստանյութեր ներկայացնել, որոնք, ինչպես ցույց տվեցին, ավելի անվտանգ ու արդյունավետ են երեխաների համար՝ Ռոտարիքս GlaxoSmithKline-ի կողմից[16] և Ռոտատեք Merck-ի կողմից[26]։ Երկուսն էլ ներքին ընդունման (per os) պատվաստանյութեր են և պարունակում են անջատված կենդանի վիրուս։
ԱՀԿ-ն շարունակում է խորհուրդ տալ, որ ռոտավիրուսային պատվաստանյութը ներառվի բոլոր ազգային պատվաստումների գրաֆիկների մեջ, քանի որ ռոտավիրուսի դեմ պատվաստումից հետո ինվագինացիայի ռիսկը մնում է շատ ցածր՝ համեմատած ծանր և մահացու փորլուծության հետևանքների կանխարգելման առավելությունների հետ[27]։
2011 թվականին Merck-ը համաձայնվել է վաճառել իր պատվաստանյութը Գավիին`3.50 ԱՄՆ դոլար մի դոզայի համար Արևմտյան Աֆրիկայի երկրներում տարածման համար` համեմատած մոտ 70 ԱՄՆ դոլարի հետ ԱՄՆ-ում։ GlaxoSmithKline-ը իր պատվաստանյութը վաճառում է 2.25 ԱՄՆ դոլարով մեկ դոզայի համար։ 2018 թ.-ին Merck- ը հայտարարել է, որ այլևս չի կարողանա բավարարել իր պարտավորությունները Արևմտյան Աֆրիկայի առումով՝ բացելով վաճառքը Չինաստանում մոտավորապես 40 ԱՄՆ դոլար 1 դոզայի համար 2012 թվականի պայմանագրով։ Սա կարող է բերել նրան, որ որոշ երկրներ չեն կարողանում ձեռք բերել նախապես սպասված մատակարարումը, իսկ նույն ժամանակում մյուս մատակարարները կհաստատեն և կավելացնեն արտադրությունը[28]։
Ավելի քան 80 երկիր ներդրել են ռոտավիրուսային ինֆեկցիայի դեմ պլանային պատվաստում, գրեթե կեսը `Գավիի, Պատվաստանյութերի դաշինք[23]։ Որպեսզի ռոտավիրուսային պատվաստանյութերը դարձնել մատչելի և հասանելի բոլոր երկրներում, մասնավորապես, Աֆրիկայի և Ասիայի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ լինում է ռոտավիրուսից մահվան դեպքերի մեծամասնությունը, PATH միջազգային միջազգային կազմակերպությունը, ԱՀԿ-ն, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները և Գավին համագործակցում են գիտահետազոտական ինստիտուտների և կառավարությունների հետ, ապացույցների հավաքման և տարածման, գների իջեցման և ներմուծման արագացման համար։ Այս և այլ կազմակերպությունները շարունակում են աշխատել ռոտավիրուսի պատվաստման լուսաբանման և հանրային առողջության վրա դրա ազդեցության բարելավման վրա։
Տարածք | Պատվաստանյութ | ԱՄՆ Դոլար $ (մեկ կուրսը) |
---|---|---|
Ավստրալիա | Ռոտարիքս/ՌոտաՏեք | չկա հանրային համանելություն |
Ֆրանսիա | Ռոտարիքս | 60 ԱՄՆ Դոլար[29] |
Գավի | Ռոտարիքս/ՌոտաՏեք | 2.13–3.56 ԱՄՆ Դոլար/դոզա |
Գավիի իրավական երկրներ | Ռոտարիքս/ՌոտաՏեք | 0.30–0.60 ԱՄՆ դոլար (Սուբսիդավորվող համավճարային գին) |
Հնդկաստան | Ռոտավակ/Ռոտարիքս/ՌոտաՏեք | 1 ԱՄՆ Դոլար (Ռոտավակ) /31 ԱՄՆ Դոլար (Ռոտարիքս)[30] /41 ԱՄՆ Դոլար (ՌոտաՏեք) |
Ճապոնիա | Ռոտարիքս/ՌոտաՏեք[31] | 10000 ճապոնական իեն (Ռոտառիքս, առաքման ցանկալի գին, 1 դոզայի համար[32]) 5800 ճապոնական իեն ՌոտաՏեք, 1 դոզայի համար)[33] |
PAHO | Ռոտարիքս/ՌոտաՏեք | 13–15.45 ԱՄՆ Դոլար |
Միացյալ Թագավորություն | Ռոտարիքս | 45 ԱՄՆ Դոլար (մոտավոր) |
Միաացյալ Նահանգներ | Ռոտարիքս/ՌոտաՏեք | 184–192 ԱՄՆ Դոլար (CDC)
213–226 ԱՄՆ Դոլար (մասնավոր շուկա) |
Ռոտավիրուսային պատվաստանյութի արժեքը տատանվում է կախված երկրից `նվազագույնը մոտ 0,50 ԱՄՆ դոլարից Գավիի իրավասական երկրներում մինչև առավելագույնը 185-226 ԱՄՆ դոլար ԱՄՆ-ում։ Գավիի համար մեծածախ գներըը 2006-2011 միջև ընկած ժամանակահատվածում 67 տոկոսով կրճատվել է մինչև 2.13-3.56 ԱՄՆ դոլարի 1 դոզայի համար՝ դեղագործական ընկերության կողմից Գավիի դաշինքին արված առաջարկի շրջանակներում[23]։ Այնուամենայնիվ, պատվաստանյութը դեռևս ավելի թանկ է, քան ԱՀԿ-ի Իմունիզացիայի ընդլայնված ծրագրի մեջ ընդգրկված մանկական այլ պատվաստանյութերի մեծ մասը[34]։
Զարգացած երկրներում արժեքը շատ ավելի բարձր է։ Օրինակ, Ֆրանսիայում պատվաստանյութը հասանելի է հանրությանը 60.38 եվրոյով (հունվարի 2016)՝ ամբողջությամբ օգտագործողի հաշվին։ Աղյուսակում բերված են ռոտավիրուսային պատվաստանյութերի ընթացիկ գները տարբեր երկրներում և շրջաններում.[23]
Շարունակվում է նոր պատվաստանյութերի ստեղծումը, որոնք նախատեսված են ավելի ցածր գնով, քան ներկայիս գլոբալ հաստատված պատվաստանյութերը։ Հնդկաստանի Bharat Biotech-ի կողմից պատրաստված և ներկայումս միայն Հնդկաստանում արտադրվող Ռոտավակը, նախատեսվում է հասանելի դարձնել 1 ԱՄՆ դոլարով 1 դոզայի համար հանրային շուկաների համար[35]։ Հնդկաստանի շճաբանական ինստիտուտի պատվաստանյութերը, Pvt., Ltd. և Sanofi-ի մասնաճյուղ Shantha Biotechnics-ը ներկայումս անցնում են կլինիկական փորձարկումների III փուլը[36][37]։
2010 թ. մարտի 22-ին խոզի ցիրկովիրուսների 1 և 2 տիպերի ԴՆԹ-ի հայտնաբերումը ՌոտաՏեքում և Ռոտարիքսում հորդորեց ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությանը (ՍԴՎ) դադարեցնել ռոտավիրուսային պատվաստանյութերի կիրառումը պատվաստանյութի մեջ խոզի ցիրկովիրուս-1-ից (ԽՑՎ-1) ԴՆԹ-ի հայտնաբերման առումով հետազոտություն անցկացնելիս 12 անդամներից բաղկացած Պատվաստանյութերի և դրանց հետ կապված կենսաբանական արտադրանքների խորհրդատվական կոմիտետի (ՊԿԱԽԿ) հետ[38]։ 2010 թ.-ի մայիսի 6-ին ՍԴՎ-ն հայտարարեց դադարեցման կասեցման իր որոշման մասին`նշելով, որ խոզի 1 և 2 տիպի ցիրկովիրուսների 1-ին և 2-րդ տիպերը վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար և եզրակացրեց, որ ներգրավված առողջական ռիսկերը չեն փոխհատուցել պատվաստումների օգուտները[38]։ 2010 թ.-ի մայիսին Ռոտարիքսի պատվաստանյութի կասեցումը վերացվել է[39]։
Լրացուցիչ ռոտավիրուսային պատվաստանյութերը վերամշակման փուլում են[40]։ Սրանք են վերաբերվում. մարդու նեոնատալ P[6]G3 շտամը, RV3, որը մշակվել է Ռութ Բիշոպի և գործընկերների կողմից Ավստրալիայում, Ալբերտ Կապիկյանի կողմից մշակված և ներկայումս տարբեր երկրներում վերամշակում և փորձարկում անցնող ցլի ռեասորտանտ մարդու պատվաստանյութը, և միաձուլված P2-VP8 սպիտակուցից պատրաստված ոչ ռեպլիկացվող ռոտավիրուսային պատվաստանյութը (ՈՌՌՊ), որը ներկայումս վերամշակման և փորձարկման փուլում է Հարավային Աֆրիկայում։ Հարաղիքային ներմուծման յամար ռոտավիրուսային հակածինները, ինչպիսիք են P2-VP8 թեկնածուն, կարող են ենթարկվել էքսպրեսիայի վիրուսանման մանսիկների ձևով, ստացված բոկուլովիրուսում, էքսպրեսիայի ենթարկված հակածիններ, ԴՆԹ վակցինաներ և սպանված վիրուս։ Այս նոր մոտեցումները իրականացվում են կենդանական մոդելների և ՈՌՌՊ P2-VP8 թեկնածուի դեպքում կլինիկական փորձարկումների միջոցով[41]։
Բժիշկները առանց սահմանների (ԲԱՍ) կազմակերպությունը մշակել է BRV-PV անունով ջերմակայուն տարբերակը։ Ներկայումս այն ուսումնասիրվում է[42]։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
|