Ռուբիկի գունդ

Ռուբիկի գունդ

Ռուբիկի գունդ (Ռուբիկ 360, Ռուբիկի գնդակ, Ռուբիկի ոլորտ), մեխանիկական գլուխկոտրուկ, որը հորինվել է 2009 թվականին ու արտոնագրվել հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դասախոս Էռնյո Ռուբիկի կողմից։ Ներկայացվել է 2009 թվականի փետրվարի 5-ին խաղալիքների Նյուրնբերգյան միջազգային տոնավաճառում[1]։ Մեծ Բրիտանիայում գլուխկոտրուկը սկսել է վաճառվել 2009 թվականի հուլիսի 13-ից։

Գլուխկոտրուկն իրենից ներկայացնում է մեկը մյուսի մեջ մտնող, առանցքների վրա պտտվող երեք թափանցիկ ոլորտ։ Կենտրոնական ոլորտի ներսում 6 գունավոր գնդիկներ են։ Ամբողջ նպատակն այն է, որ արտաքին ոլորտում հերթականությամբ դասավորվեն միևնույն գույնի գնդակները։

Ինքը Էռնյո Ռուբիկը հայտարարել է, որ չնայած հանձնարարությունը առաջին հայացքից թվում է հեշտ, լուծումը շատ ու շատ դժվար է, քանի որ խաղի մեջ խառնվում է ձգողության ուժը։

Լոնդոնում կայացած շնորհանդեսի ժամանակ նոր գլուխկոտրուկը իր սրամիտ լուծումներով զարմացրեց մասնագետներին։ Այդ դեպքում, ի տարբերություն խորանարդիկի, գլուխկոտրուկի լուծման համար պահանջվում էին ձեռքի առավել դժվար շարժումներ։

Որպեսզի հավաքվի գլուխկոտրուկը, պահանջվում է դասավորել տարբեր գույնի 6 գնդերը կենտրոնական ոլորտից դեպի արտաքին ոլորտ։ Դրա համար պետք է գնդերը անցնեն միջին ոլորտի միջով, որն ունի երկու անցք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. William Lee Adams (2009 թ․ հունվարի 28). «The Rubik's Cube: A Puzzling Success». TIME. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]