Ռուդին ռուս.՝ Рудин | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Իվան Տուրգենև |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1855 |
Հրատարակչություն | Սովրեմեննիկ |
Հրատարակվել է | 1856 |
Հաջորդ | Ազնվականների բույնը |
Rudin (Ivan Turgenev) |
Ռուդին, Իվան Տուրգենևի առաջին վեպը, գրված 1855 թվականին։ Ստեղծագործություն, որի հերոսն ավելացնում է XIX դարի «ավելորդ մարդկանց» պատկերասրահը, սկզբնականում հեղինակի կողմից որոշվել էր որպես վիպակ։ 1860 թվականին Տուրգենևն ավելացրեց վերջաբան, որը պատմում էր հերոսի մահվան մասին։
«Ռուդինն» առաջին անգամ տպագրվել է «Սովրեմեննիկ» ամսագրում 1856 թվականին։
1855 թվականի հունիսին Տուրգենևը իր նամակում` ուղղված գրաքննադատ Վասիլի Բոտկինին, տեղեկացնում էր, որ իր կողմից պատարստ է նոր վիպակի պլան, որի բոլոր կերպարները արդեն մտածված են[1]։ Ստեղծագործության գլխավոր հերոսը (որը ուներ «Հանճարեղ բնություն» վերնագիրը[2]) սկզբնականում կրում էր Դմիտրի Պետրովիչ Ռուդինի անունը։ Նատալյա Լասունսկայան նախնական ծրագրում կրում էր Մաշա անունը։ Լիպինան կրում էր Պասինկովա ազգանունը, Բասիստովի անունը սկզբում Լեշով էր, այնուհետև՝ Բասով[1]։ Աշխատանքը տարվում էր ինտենսիվ կերպով, ինչի մասին հեղինակը պարբերաբար տեղեկացնում էր ընկերներին։
Ես շատ եմ աշխատում և օգտվում եմ իմ մենակեցությամբ, երևի ինչ-որ հաջող բան կստացվի։ Առնվազն կարող եմ ասել, որ ես այսպես բարեխղճորեն երբեք չեմ աշխատել[1]։ |
1855 թվականի հուլիսի 25-ին (օգոստոսի 6) գրողը իր մոտ է հրավիրում գրականագետ Պավել Անենկովին, որպեսզի ծանոթանա նոր ստեղծագործությանը, որի վրա աշխատել է այնպես, ինչպես ամբողջ կյանքում չի աշխատել։ Մի քանի օր հետո Տուրգենևը գալիս է Պակրովսկի կալվածք (Տուլայի նահանգ), որտեղ ապրում էին Լև Տոլստոյի քույրը Մարիյա Նիկոլաևնան և նրա ամուսինը՝ Վալերիան Պետրովիչը։ Տուրգենևը նրանց համար կարդում է ստեղծագործությունը և Մարիյա Նիկոլաևնայի խորհրդով փոխում է հերոսի և նրա մոր վերջին հանդիպման տեսարանը[1]։
1855 թվականի դեկտեմբերի 31-ին գրաքննությունը թույլ տվեց հրապարակել «Ռուդին» վեպը։ Վեպը («Վիպակ» ենթավերնագրով) 1856 թվականին տպագրվեց «Սովրեմեննիկ» ամսագրի առաջին և երկրորդ համարներում։ Վերջաբանը, որտեղ հերոսը մահանում է բարիկադներում, հայտնվում է չորս տարի անց[1]։ 1862 թվականին վեպն արդեն թարգմանվել է ֆրանսերեն (թարգմանիչներն էին Լուի Վիարդոն և հեղինակը՝ Իվան Տուրգենևը) և թողարկվում է մի ժողովածուում «Ավելորդ մարդու օրագիրը» և «Երեք հանդիպումների» հետ միասին[1]։
Վեպի գործողությունը ծավալվում է 1840-ական թվականներին։ Կալվածատիրուհի Դարյա Միխայլովնա Լասունսկայան։ Ամեն ամառ մեկնում է երեխաների հետ գյուղ։ Իր կալվածքում նա ձգտում է պահպանել գրական-երաժշտական սրահի աշխարհիկ մթնոլորտը, այդ իսկ պատճառով հյուրընկալում է բոլոր կրթված հյուրերին։ Մի անգամ նրա տանը հայտնվում է Ռուդինը։ Նրա բանավեճի մեջ մտնելու հակումը, խելքը, խանդավառությունը, սրամտությունը նվաճեցին ունկնդիրներին։ Լասունսկայան, տպավորված Դմիտրի Նիկոլաևիչի գիտության, կյանքի իմաստի ելույթներով, առաջարկում է հյուրին ապրել իր տանը։ Ապրելով երկու ամիս կալվածքում, Ռուդինը դառնում է Դարյա Միխայլովնայի սիրելի զրուցակիցը։ Նա շատ ժամանակ էր անցկացնում նաև տիրուհու աղջկա՝ Նատալյայի հետ, գրքեր էր նրան տալիս, կարդում էր իր ապագա հոդվածների ներածությունները։ Ուսուցիչ Բասիստովը նայում էր հյուրին հիացմունքով, Պիգասովը, որի վրա Դմիտրի Նիկոլաևիչը ճնշում էր իր ներկայությամբ, սկսեց հազվադեպ հյուր գալ։ Լուրն այն մասին, որ Ռուդինը ապրում է հարևանուհու տանը, կալվածատեր Լեժնյովի վրա տհաճ տպավորություն թողեց։ Երիտասարդ տարիներին նրանք միասին են սովորել Մոսկվայում և հաճախել են Պակորսկու խմբակը, զրուցել են գրականության, փիլիսոփայության, արվեստի մասին։ Երբ Լիժնյովը սիրահարվեց, այդ մասին պատմեց Ռուդինին։ Նա նույնպես սկսեց ակտիվորեն միջամտել զույգի հարաբերություններին, և դրա հետևանքով հարսանիքը տեղի չունեցավ։
Դարյա Միխայլովնայի սրտով չէր Ռուդինի զրույցները իր աղջկա հետ, սակայն նա համարում էր, որ Նատալյան գյուղում ձանձրույթից էր շփվում հյուրի հետ։ Տիրուհին մոլորվել էր։ Մի ամառային օր Դմիտրի Նիկոլաևիչն աղջկան սեր խոտովանեց և լսեց նրա պատասխանը «Ես ձերը կլինեմ»։ Ավագ Լասունսկայան, իմանալով այդ գաղտնի ժամադրության մասին, հայտարարեց աղջկան, որ ավելի շուտ կգերադասի նրան տեսնել մահացած, քան Ռուդինի կինը։
Դմիտրի Նիկոլաևիչի անվճռականության պատճառով սիրահարները բաժանվում են։ Ռուդինը հրաժեշտի նամակներ է գրում Վոլինցևին և Նատալիային ու լքում է Լասունսկայի կալվածքը։ Երկու տարի անց Նատալյան ամուսնանում է Վոլինցևի հետ։ Լիժնյովը ամուսնանում է Լիպինայի հետ։ Այդ ընթացքում Ռուդինը թափառում է ամբողջ աշխարհում։
1848 թվականի հեղափոխության ժամանակ նա մահանում է Փարիզի բարիկադներում։
Ըստ հետազոտողների Դարյա Միխայլովնա Լասունսկայի նախատիպը դարձել է գեղեցկուհի Ալեքսանդրա Օսիպովնա Սմիրնովան։ Երիտասարդ տարիներին նա շատ գեղեցիկ էր, լավ հարաբերությունների մեջ էր գտնվում պոետներ՝ Վասիլի Ժուկովսկու, Վյազեմսկու և շատ ուրիշ գրողների հետ։ Տուրգենևը համարում էր այդ տիկնոջը «երկերեսանի և կեղծավոր»։ Վեպի սկզբնական պլանում հեղինակը նկատի է ունենում, որ գործողությունը պետք է տեղի ունենա «Ալ. Օս.» տանը, սակայն արդյունքում ուղղեց անունը[13][14]։
Եվ ով ցանկանում է տեղափոխվել մի քանի րոպե նրանց ազնիվ հասարակություն թող վերընթերցի «Ռուդինը»՝ Լեժնյովի պատմվածքը իր երիտասարդության և Տուրգենևի հրաշալի վերջաբանի մասին։
Ժամանակակիցները Ռուդինի կերպարում գտել են մտածող Միխայիլ Բակունինի և պատմաբան Տիմոֆեյ Գրանովսկու հատկանիշները։ Միևնույն ժամանակ հերոսի մեջ հայտնաբերվեցին Տուրգենևի հատկանիշներից, այսպես Գերցենը բաց տեքստով գրել էր, որ Ռուդինը դա երկրորդ Տուրգենևն է, լսելով երիտասարդ Բակունինի փիլիսոփայական ժարգոնը[16][17]։
Նիկոլայ Նեկրասովը Վասիլի Բոտկինին ուղղված նամակում (նոյեմբերի 24 1855) տեղեկացրեց, որ ծանոթացել է «Ռուդինի» առաջին տարբերակի հետ, և առաջարկել, որ վերամշակելուց հետո հիանալի բան կստացվի[18]։
Չերնիշևսկին իր «Զրույց մասամբ գրականության, իսկ ավելի շատ ոչ գրական բովանդակությամբ» (1856) հոդվածում խոստովանեց, որ Տուրգենևի նոր ստեղծագործությունը «շատ ուժեղ տպավորություն է թողել պարկեշտ մարդկանց վրա», սակայն անձամբ իրեն «արթնացրել է և թարմացրել»[19]։
Պավել Անենկովը նշում է, որ վեպը կարելի է անվանել «հեղինակի ամբողջական հաղթանակը», «Ռուդին» վեպում առաջին անգամ հայտնվում է «գրեթե պատմական կերպար», որը վաղուց հետաքրքրել էր Տուրգենևին և նրա ժամանակակիցներին[20]։
1977 թվականին ԽՍՀՄ-ում նկարահանվել է «Ռուդին» ֆիլմը (ռեժիսոր՝ Կոնստանտին Վոինով)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդին (վեպ)» հոդվածին։ |
|