Ռուդոլֆ Աուգշտայն

Ռուդոլֆ Աուգշտայն
գերմ.՝ Rudolf Augstein
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1923(1923-11-05)[1][2][3][…]
ԾննդավայրՀաննովեր, Վայմարյան Հանրապետություն[4]
Մահացել էնոյեմբերի 7, 2002(2002-11-07)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիա[4]
ԳերեզմանCemetery Sylt[5]
Քաղաքացիություն Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա,  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և  Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունհրատարակիչ, լրագրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրSpiegel-Verlag?, Hannoversche Allgemeine Zeitung? և Q1980143?
Ամուսինանհայտ, անհայտ, Maria Carlsson?, Gisela Stelly? և անհայտ
Ծնողներհայր՝ Friedrich Augstein?
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJakob Augstein?, Maria Sabine Augstein? և Franziska Augstein?
 Rudolf Augstein Վիքիպահեստում

Ռուդոլֆ Կարլ Աուգշտայն (գերմ.՝ Rudolf Karl Augstein, նոյեմբերի 5, 1923(1923-11-05)[1][2][3][…], Հաննովեր, Վայմարյան Հանրապետություն[4] - նոյեմբերի 7, 2002(2002-11-07)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանիա[4]), գերմանացի ամենահայտնի և հեղինակավոր լրագրողներից մեկը[7], «Շպիգել» (գերմ.՝ Der Spiegel` «հայելի») հայտնի ամսագրի հիմնադիրը։ 55 տարի շարունակ եղել է ամսագրի պատասխանատու խմբագիրը[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Աուգշտայնը ծնվել է կաթոլիկ ավանդական ընտանիքում։ Տան փոքր երեխան էր[9]։ Հայրը՝ Ֆրիդրիխ Աուգշտայնը գործարար էր, զբաղվում էր լուսանկարչական սարքավորումների արտադրությամբ և վաճառքով։ Ռուդոլֆի մանկությունը համընկավ այն տարիների հետ, երբ իշխանության գլուխ էին կանգնած նացիոնալ-սոցիալիստները։ Նրա հայրը գիտեր և բացատրում էր իր երեխաներին, որ Հիտլերի քաղաքականությունը նշանակում է պատերազմ և մահ Գերմանիայի համար։ «Finis Germaniae»՝ այս խոսքերը Ռուդոլֆ Աուգշտայնը լսել է մանկուց[10]։

1942 թվականին նա զորակոչվել է ռազմաճակատ և որպես ռադիստ ծառայության անցել հրետանային գնդում։

Հետպատերազմյան տարիներին շատ խմբագիրներ նախևառաջ եղել էին Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ և, հետևաբար, իրավունք չունեին աշխատելու իրենց մասնագիտությունով։ Սա նոր սերնդի համար բացեց ճանապարհ։ Ռուդոլֆը, բրիտանական տեսանկյունից համարվելով «քաղաքականապես մաքուր», 1945 թվականին դարձել է Դաշնակիցների ռազմական վարչակազմի կողմից հրատարակվող «Hannoverscher Nachrichtenblatt» թերթի խմբագրական խորհրդի անդամ։ 1946 թվականին Diese Woche ամսագրում ղեկավարել է գերմանական լրատվության բաժինը։ Մեկ տարի անց բրիտանական ռազմական իշխանությունները նրան արտոնագիր տվեցին այս ամսագիրը հրապարակելու համար, և Աուգշտայնը այն վերանվանել է «Շպիգել»[11], որը թարգմանաբար նշանակում է «հայելի»։

«Շպիգել» թերթում Աուգշտայնը հրապարակել է օկուպացիոն իշխանությունների ամբարտավանության, քաղաքական գործիչների կոռուպցիայի և պաշտոնյաների կողմից ցուցաբերվող արհամարհանքի դեմ ուղղված հոդվածներ։ Ավելի ուշ Աուգշտայնը նշել է՝

Մենք ենթարկվել ենք գրաքննության։ Մեր նյութերը մշտապես հանդիպել են առարկությունների։ Եվ ես արել եմ ամեն ինչ, որ այդ առարկությունները անհիմն դառնան ... Բայց անհնար էր դադարեցնել ամսագրի աշխատանքները, առնվազն որպես բրիտանական հրատարակչական մարմին։

Այսինքն, ամսագրի անվան փոփոխմամբ, հրատարակումը չի դադարել։ Աուգշտայնի նպատակն է եղել գավառական հրատարակությունը բերել ազգային մակարդակի` ընդգրկելով բուռն քաղաքական հետազոտություններ և բացահայտումներ։ Արդեն 1950 թվականին «Շպիգելը» ամբողջ երկրով մեկ տարածեց այն լուրը, որ գերմանական մայրաքաղաքը Մայնի Ֆրանկֆուրտից Բոն տեղափոխվելիս կաշառվել են մի շարք պատգամավորներ։

Սկանդալից հետո գերմանացի հրատարակիչ Ջոն Յարը գնել է Շտեմպկի և Բարշա բաժնետոմսերը[12] և Ռուդոլֆ Աուգշտայնի հետ միասին դարձել ամսագրի համահեղինակ։ 1952 թվականին Շպիգելը Հաննովերից տեղափոխվել է Համբուրգ։ Ռուդոլֆը «Յենս Դենիել Աուգշտայն» կեղծանվամբ քարոզարշավ է արել Կոնրադ Ադենաուերի արևմտամետ քաղաքականության դեմ։

1962 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում սկանդալ է հասունացել, որն ունեցել է միջազգային ռեզոնանս և ստացել «Շպիգել ամսագրի գործ» անվանումը։ 1962 թվականի հոկտեմբերի 26-ին Դաշնային քրեական ոստիկանության Բոնի մասնաճյուղի քրեական ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Համբուրգի մամուլի տուն և հետախուզում իրականացրել 7 հարկերում գտնվող 170 խմբագրություններում։ Այդ ժամանակ ձերբակալվել են 7 խմբագիրներ։ Ռուդոլֆ Աուգշտայնը մեղադրվել է պետական դավաճանության մեջ և 103 օր անցկացրել բանտում։ Միայն 1965 թվականին Աուգշտայնի դեմ ուղղված դատական գործընթացը ավարտվել է։ Սկանդալի արդյունքում պաշտպանության նախարար Ֆրանց Յոզեֆը հրաժարական է տվել։ «Շպիգել»֊ը այս պատմության մեջ հաղթող դուրս եկավ, արժեքը ավելացավ, շրջանառությունն աճեց[8]։

Համբուրգ, 1985 թվական Ռուդոլֆ Աուգսշտանը աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի խաղի ժամանակ։

1980֊ական թվականները ամսագրի համար հարթ են անցել։ 1989 թվականին շրջանառությունը հաջողությամբ գերազանցել է մեկ միլիոնը, գովազդից ստացված եկամուտները ևս շարունակել են աճել։ 1993 թվականին ամսագրի լուրջ մրցակից է դարձել «Բուրդա» հրատարակչության «Ֆոկուս» ամսագիրը։ «Ֆոկուս» ամսագիրը նորովի էր ներկայացնում ժամանակակից թեմաները և հրապարակում նյութեր պարզ լեզվով։ Ռուդոլֆ Աուգշտայնը նշեց, որ «Շպիգել»-ը մնում է նույնը։ Նա արգելեց լրագրողներին գրել ավելի պարզ, իսկ դիզայներներին փոխել թերթի դիզայնը։

Ռուդոլֆ Աուգշտայնը մահացել է 2002 թվականի նոյեմբերի 7-ին թոքաբորբից։ 2002 թվականի նոյեմբերի 19-ին թաղվել է Զիլտ կղզում գտնվող Քայտումի գերեզմանոցում։

Ռուդոլֆ Աուգշտայնը ամուսնացել է հինգ անգամ։ Ունեցել է չորս երեխա[13]՝

  • Մարիա Սաբինա Աուգշտայն (գերմ.՝ Maria Sabine Augstein, ծնվել է 1949 թվականին)
  • Հաննա Ֆրանցիսկա Աուգշտայն (գերմ.՝ Hannah Franziska Augstein, ծնվել է 1964 թվականին)
  • Թոմաս Յակոբ Աուգշտայն (գերմ.՝ Thomas Jakob Augstein, ծնվել է 1967 թվականին)
  • Ժուլիան Ռբերտ (գերմ.՝ Julian Robert, ծնվել է 1963 թվականին)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118651080 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  7. 7,0 7,1 Аугштайн Рудольф // МГИМО. Информационный портал
  8. 8,0 8,1 Журналистика в Германии // Журналисты и журналистки в Германии. Goethe-Institut
  9. У Аугштайна было 5 сестёр и один брат — Йозеф Аугштайн, адвокат в Ганновере
  10. Фёдор Буцко. Рудольф Аугштайн // Архив журнала «Галерея» 2002
  11. Первый номер «Шпигеля» увидел свет 4 ноября 1947 года в Ганновере.
  12. У Штемпки и Барша было по 25 % акций, у Аугштайна — 50 % Скандал по гамбургскому счету // Журнал «Коммерсантъ Деньги». — № 44 (499). — 08.11.2004
  13. Der «Spiegel» der Gesellschaft: Արխիվացված 2013-12-28 Wayback Machine «Wem gehört eigentlich das Magazin „Der Spiegel“, das sich gerade intensiv mit der Geschlechterverteilung im Job beschäftigt? Wer der Sache auf den Grund geht, entdeckt: eine magere Frauenquote und vier Halb-Geschwister.» In: Media Tribune, 4. Februar 2011. Abgerufen am 2. Juni 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Աուգշտայն» հոդվածին։