Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1875[1] |
Ծննդավայր | Hausach |
Մահացել է | օգոստոսի 7, 1929[2] (54 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Շվեյցարիա |
Կրթություն | Լոզանի համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, հրապարակախոս և քրեագետ |
Աշխատավայր | Լոզանի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Archibald Reiss Վիքիպահեստում |
Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյս (գերմ.՝ Rudolf Archibald Reiss, հուլիսի 8, 1875[1], Hausach - օգոստոսի 7, 1929[2], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[2]), գերմանացի և շվեյցարացի քրեագետ, դատական փորձագետ, մանկավարժ, պրոֆեսոր, լուսանկարիչ։ 1898 թվականից եղել է քիմիական գիտությունների դոկտոր։
Ծնվել է 1875 թվականին գինեգործի ընտանիքում։ 1893-1897 թվականներին սովորել է Լոզանի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետում։ 1898 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել քիմիայից։ Հենց այդ ժամանակից էլ սկսել է զբաղվել լուսանկարչությամբ։ 1901 թվականին։ 1901 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա։
1899-1901 թվականներին ղեկավարել է Լոզանի համալսարանի լուսանկարչական գործունեությունը, 1902-1906 թվականներին լուսանկարչական գործ է դասավանդել համալսարանում։
Միաժամանակ պրոֆեսոր Բուրժեի հետ աշխատել է շվեյցարական Վո կանտոնի հոսպիտալում, որտեղ ստեղծել է ռենտգենային առաջին բաժանմունքը։ Այդ ժամանակ նա դարձել է ֆրանսիացի իրավաբան Ալֆոնս Բերտիլիոնի աշակերտը և հետևորդը։ 1901 թվականից ստանձնել է «Revue suisse de photographie» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը։
1902 թվականին համալսարանում կազմակերպել է «Դատական լուսանկարչություն» թեմայով դասախոսություններ։ 1906 թվականից եղել է Լոզանի համալսարանի քրեագիտության պրոֆեսոր, այնտեղ էլ գլխավորել է իրավաբանական ֆակուլտետի քրեագիտության բաժանմունքը։
Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյսը ծավալել է քրեագիտական և դատափորձագիտական գործունեություն։ 1908 թվականին Լոզանի համալսարանին կից հիմնել է Քրեագիտության ինստիտուտը (Institut de police scientifique), որը գործում է մինչ օրս։ Ինստիտուտը պատրաստել է մասնագիտացված քրեագետներ։ Ինստիտուտում վերապատրաստվել են շատ մասնագետներ Ռուսական կայսրությունից, Ռումինիայից, Սերբիայից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից ու Բրազիլիայից։ 1912 թվականի մայիսին հրավիրվել է Ռուսաստան և դասախոսություններ կարդացել Պետերբուրգում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1914-1915 թվականներին, Սերբիայի կառավարության հրավերով զբաղվել է ավստրո-հունգարական, գերմանական և բուլղարական բանակների` խաղաղ բնակչության հանդեպ իրականացրած հանցագործությունների բացահայտմամբ[3]։ Հետագայում շվեյցարական թերթերի միջոցով աշխարհին ներկայացրել է Սերբիայում իրականացված ռազմական հանցագործությունները[4]։Բայց Բուլղարիայում Ռայսի հետաքննության արդյունքները մերժվում են այն փաստարկներով, որ նա չի լուսանկարել «բուլղարական վայրագությունների» զոհերին, մինչդեռ դրանք պատրաստել է ավստրո-հունգարական և գերմանական լուսանկարների համար, ավելին, որ նա եղել է դատաբժշկական փորձաքննության առաջամարտիկներից մեկը։իսկ այն փաստը, որ նա պատերազմի ժամանակ կռվել է սերբական բանակում, կասկածի տակ է դնում նրա՝ որպես փորձագետի անաչառությունը[5]։
1915 թվականին մտել է սերբական բանակի շարքերը` պատերազմի վերջին օրերն անցկացնելով Բելգրադում։ Հայտնի է որպես Սերբիայի և սերբ ժողովրդի ջերմ պաշտպան։ Պատերազմի ավարտից հետո ապրել է Սերբիայում։
Փարիզի խաղաղության վեհաժողովում եղել է Հարավսլավիայի թագավորության կողմը ներկայացնող մասնագետ։
Զգալի ներդրում ունի նկարագրական դիմանկարի համակարգի կատարելագործման մեջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյս» հոդվածին։ |
|