Ռուժենա Եսենսկա Růžena Jesenská | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 17, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 14, 1940[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Մալա Ստրանա, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4] |
Գրական անուն | Eva z Hluboké[2], Jeroným Věžník[2] և Martin Věžník[2] |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բանաստեղծուհի, գրող և դրամատուրգ |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգականներ | Միլենա Եսենսկա |
![]() |
Ռուժենա Եսենսկա (չեխ․՝ Růžena Jesenská, հունիսի 17, 1863[1][2][3][…], Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն - հուլիսի 14, 1940[1][2][3][…], Մալա Ստրանա, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4]), չեխ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, Չեխիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։
Սլովակ ծագմամբ Եսենսկիե հունգարական ազնվական ընտանիքի ներկայացուցիչ է։ Համարվում է, որ նրանց արմատներն սկսվում են Կարլի համալսարանի բժշկության առաջին պրոֆեսոր Յան Եսենիուսից, ով մահապատժի է ենթարկվել 1621 թվականի հունիսի 21-ին Հին քաղաքի հրապարակում` Ֆերդինանդ II Հաբսբուրգի դեմ 27 պայքարողների թվում։ Նրա զարմուհին գրող Միլենա Եսենսկան է։
Եղել է մանկավարժ։ Գրական գործունեությունը սկսել է 1889 թվականից («Ժպիտներ» ժողովածու)։
Հեղինակ է արձակ և չափածո ստեղծագործությունների, այդ թվում՝ վեպերի, պիեսների, պատմվածքների, մանկական գրքերի և բանաստեղծությունների ավելի քան 50 ժողովածուների[5]։
Եսենսկայի ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել Յուլիուս Զեյերը, ով չեխական դեկադենտի ներկայացուցիչն էր։ Ռուժենա Եսենսկայի վեպերը հիշատակվում են «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» երգիծական վեպում։
Թարգմանություններ է կատարել ուկրաիներենից, մասնավորապես թարգմանել է Տարաս Շևչենկոյի (առաջին թարգմանությունը հրատարակվել է 1894 թվականին), Իվան Ֆրանկոյի, Լեսյա Ուկրաինկայի բանաստեղծությունները։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուժենա Եսենսկա» հոդվածին։ |
|