Ռուսական ռուբլու նշան | |
---|---|
Տեսակ | արժույթի նշան |
Հաստատված է | Ռուսաստանի կենտրոնական բանկ[1] |
Ռուսական ռուբլու նշանը կամ խորհրդանիշը (₽), տպագրական խորհրդանիշ, որը մտնում է «Արժույթի նշանների» (անգլ. Currency Symbols) յունիկոդ ստանդարտի մեջ և կոչվում է «Ռուբլու նշան» (անգլ. Ruble sign), կոդը՝ U+20BD։ Հիմնականում օգտագործվում է Ռուսաստանի Դաշնության ազգային արժույթը՝ ռուբլին ներկայացնելու համար։
Բնութագրող նշաններ, որոնք կատարում են նույն գործառույթը․ р. • руб. • ₽։ Բացի այդ, ռուսական ռուբլին կարճ ներկայացնելու համար օգտագործում են ISO 4217 ստանդարտի կոդեր, 1998 թվականից RUB և 643, իսկ ավելի վաղ RUR և 810։
«₽» նշանը՝ որպես ռուսական ռուբլու պաշտոնական խորհրդանիշ հաստատվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 11-ին։ Ինչպես նշված է եղել Ռուսաստանի Բանկի խորհրդանիշն հաստատելու պաշտոնական հաղորդագրության մեջ, «գրաֆիկորեն ռուբլու նշանն իրենից ներկայացնում է կիրիլիցյան այբուբենի մեծատառ «Р»-ն, ներքևի մասում ավելացվել է հորիզոնական գիծ, որը ստեղծում է երկու զուգահեռ գծերի տպավորություն, ինչը խորհրդանշում է ռուսական ռուբլու կայուն դիրքը»։
Մինչև նշանի պաշտոնական հաստատումը, նրա կրճատ ներկայացման համար օգտագործում էին «р.» և «руб.» ձևերը։ Ռուսական տնտեսության համաշխարհային (20-րդ դարի 90-ականներ) և ներքին շրջանառությունում օգտագործվող օտար արժույթների (նախ դոլլարի, որն ունի սեփական ճանաչելի նշանը) ինտեգրման սկզբում բազմիցս առաջարկվում էր հատուկ նշան ստեղծել նաև ռուբլու համար։ Եվրոյի հայտնվելու և նրա նշանի հաստատումից հետո, այդպիսի պահանջները սկսեցին ավելի հաճախ հնչել և սկսեցին անցկացվել` ռուբլու նշանի ստեղծման մի քանի ոչ պաշտոնական մրցույթներ, ակցիաներ և նախաձեռնություններ։
Առաջին հայտնի մրցույթը եղել է 1997 թվականին, որն անցկացրել է «Ֆինանսիստ» ամսագիրը, որին մասնակցել է մոտ 300 աշխատանք (գաղափարի հեղինակը Անդրեյ Երեմենկոն էր)[2]։
Երկրորդը, ըստ ժամանակի, եղել է «Ռուբլու նշան» ակցիան, որը 1999 թվականից 2000 թվականներին անցկացրել է «Գումարներ» ամսագիրը և «Պորտֆոլիո» գրաֆիկական դիզայներների ակումբը (գաղափարի հեղինակներն են՝ Յուրի Կալաշնովը և Պյոտր Բնակով)։ Դրան մասնակցել են 300 հեղինակներ, ընդհանուր առաջարկելով ռուբլու նշանի շուրջ 1000 տարբերակ։ Այդ ակցիայի կարևոր առանձնահատկությունն այն է եղել, որ դրա ընթացքում պատմության մեջ առաջին անգամ գտնվել են վկայականներ XVII—XIX դարերի ռուբլու նշանով։ Ընդ որում, 1000 մարդու հարց է տրվել, «Արդյո՞ք ռուսական ռուբլուն հարկավոր է նշան, նման դոլարի, եվրոյի, ֆունտ ստերլինգի և այլ արժությների նշաններին»։ Դրական են պատասխանել ավելի քան 85 տոկոսը։ Հարցին՝ «Պատրաստ են արդյո՞ք ժամանակակիցները դիտարկել բառամիջյան «р» և «у» տառերը, որպես ռուբլու նշան», ստացվել է հետևյալ արդյունքը. 73 % կողմ, 23 % դեմ[3]։
Երրորդը եղել է «Նկարիր ռուբլու խորհրդանիշը» մրցույթը, անցկացվել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թաերթի կողմից, 2005-ից 2006 թվականներին։ Մրցույթը ներկայացված հայտերի թվով եղել է առավել զանգվածային, խմբագրությունը ստացել է ավելի քան 5000 էսքիզ[4]։
Չորրորդ մրցույթ. «Մտածեք ռուբլու նշանը», անցկացվել է Ռիա Նովոստիի կողմից 2006 թվականին։ Կազմակերպիչները ստացել են ավելի քան 300 առաջարկություններ, լավագույնները փոխանցել են Կենտրոնական բանկին և Պետական դումային[5]։
2007 թվականի մարտի 14-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկի աշխատանքային խումբը երաշխավորել է ռուբլու նշանի ստեղծման պահանջները։ Ստեղծման աշխատանքային խմբում մասնակցել են Պետական դումայի կոմիտեի ղեկավարը, ըստ Պավել Կրաշենիննիկովի օրենսդրության, որը և փոխանցել է այդ պահանջները լրատվամիջոցներին[6]․
Ռուբլու նշանը․․․․․ «պետք է ճանաչելի լինի տարբեր տառատեսակներով գրելիս», իսկ ամենակարևորը` «պարզ գրելաձևով»։ Դա նշանակում է, որ այն հավասարապես հեշտ կլինի ձեռքով պատկերել համակարգչում․․․ նշանի լայնությունը պետք է հավասար լինի երկարությանը, և իր տեսքով այն չպետք է կտրուկ տարբերվի այլ դրամական արժույթներից․․․Մյուս պահանջս կյանում է նրանում, որ նշանը պետք է ամուր ասոցացնի մեր արժույթը և նաև Ռուսաստանը։ Քանզի «р» տառը ամենուրեք կա, նշել է Կրաշենինիկովը։ Եվ վերջապես, կրոնական հայացքների և քաղաքական համոզմունքների ոչ մի ակնարկներ չպետք է լինեն[7]։ - «Ֆինանսական իզվեստիա» 16.03.2007թ։
|
2013 թվականի նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 5-ը Ռոսիա Բանկը իր կայքում անցկացրեց անանուն հարցում, համացանցի օգտատերերը, ովքեր հաստատում էին, որ լրացել է իրենց 18 տարեկանը, կարող էր քվեարկել, ընտրելով ռուբլու հինգ նշաններից մեկը, որը նրանց դուր էր գալիս, նաև քվեարկել բոլորին դեմ և նշել թերությունները։ Հարցման արդյունքում արձանագրվել է շուրջ 280 հազար քվեարկում, որոնք բաշխվել են հետևյալ կերպ․
առաջին տեղ – ավելի քան 61 %
երկրորդ տեղ – ավելի քան 19 %
երրորդ տեղ - ավելի քան 5․5 %
չորրորդ տեղ – ավելի քան 1․9 %
հինգերորդ տեղ – 1․9 %
դեմ բոլորին – 8 %-ից քիչ։
Ընդ որում առաջատար տարբերակները չեն ասվել։ Քանի որ հարցումն անանուն էր և չէր պահանջել նույնիսկ գրանցում կայքում, հաշվառման և ընտրման մեթոդիկան Ռոսիա Բանկը չի պարզաբանել։ Բայց հասկանալ, թե որ նշանն է ավելի շատ ձայներ հավաքել դժվար չի եղել, քանի որ այլ կայքերում, օրինակ ՝ Ռուսական թերթի կայքում նույնպես անցկացվել է հարցում, և ավելի շատ ձայներ հավաքել է «Р» նշանը։
Դեռ առաջին օրը Ռոսիա բանկի աշխատակիցներից մեկը «Իզվեստիա» թերթի խմբագիրներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ, հայտնել է, որ այնքան կարևորը չէ քվեարկությունների քանակը, քան կարծիքները և մեկնաբանությունները։ Ձայները առանց արված տեքստային մեկնաբնությունների չեն ընտրվել։
Քննարկման նպատակն է եղել բացահայտել ինչ-որ նրբություններ, օրինակ, խորհրդանիշներից մեկը վիրավորանք չի լինի ինչ-որ կրոնական հայացների համար։ Որոշ ընտրված մեկնաբանություններ Ռոսիա բանկը սկսեց հրապարակել նոյեմբերի 18-ից սկսած։ Ինչպես ասել է բանկի մամլո ծառայությունը, այդ մեկնաբանություները ՝ ներկայացված հինգ նշաններից յուրաքանչյուրին բնորոշ բնութագրերն են։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուսական ռուբլու խորհրդանիշ կատեգորիայում։ |