Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Տեսակ | պատվավոր կոչում, Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչում և պարգև | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | դեկտեմբերի 25, 1991 | ||
Հերթականություն | |||
Ավագ պարգև | Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ | ||
![]() |
«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ», պատվավոր կոչում, որը ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների համակարգի մեջ։
«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումը շնորհվում է բարձրաստիճան պրոֆեսիոնալ արտիստներին, բալետմաստերներին, դիրիժորներին, կոմպոզիտորներին, ռեժիսորներին, խմբավարներին և երաժշտական կատարածուներին՝ անձնական վաստակի համար․
«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը, որպես կանոն, շնորհվում է ստեղծագործական գործունեության սկզբից ոչ շուտ, քան 20 տարի անց, եթե մրցանակին առաջադրված անձը ունի ճյուղային կառավարման մարմինների կամ Ռուսաստանի Դաշնության հիմնադիր մարմինների կառավարման արդյունաբերական մրցանակներ։
Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումները շնորհվում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրերով՝ ըստ ներկայացված հայտերի, պարգևատրման մասին դիմումի քննարկման արդյունքների և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի առաջարկի հիման վրա։
«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը սահմանվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1341 հրամանագրով[1]՝ «Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումների հաստատման, պատվավոր կոչումների և Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումների համար կրծքանշանի նկարագրության դրույթների հաստատման մասին»[2]։ Նույն հրամանագրով հաստատվել է պատվավոր կոչման նախնական դրույթը, որում ասվել է․
«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը շնորհվում է բարձր պրոֆեսիոնալ արտիստներին, ռեժիսորներին, բալետմեյստերներին, դիրիժորներին, խմբավարներին, երաժշտական կատարածուներին, որոնք ստեղծել են բարձրարվեստ կերպարներ, ներկայացումներ, կինոֆիլմեր, հեռուստաֆիլմեր, համերգային, էստրադային և կրկեսային ծրագրեր, երաժշտական և հեռուստատեսային համարներ, ռադիոաշխատանքներ, որոնք ստացել են հանրային ճանաչում և աշխատել են արվեստի բնագավառում 10 և ավելի տարի։
Այս ձևով պատվավոր կոչման մասին դրույթը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1099՝ «Ռուսաստանի Դաշնության պետական պարգևատրման համակարգի կատարելագործման միջոցառումների մասին» հրամանագրով[3]։
Կրծքանշանն ունի Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումների համար միասնական ձև և պատրաստվում է 40 մմ բարձրությամբ և 30 մմ լայնությամբ արծաթից։ Այն օվալաձև է և ձևավորվում է դափնու և կաղնու ճյուղերով։ Ներքևում խաչված ճյուղերի ծայրերը կապակցվում են ծիածանով։ Պսակի գագաթին Ռուսաստանի Դաշնության Պետական զինանշանն է։ Առջևում՝ կենտրոնական մասում, ծաղկեպսակի վրա դրված է պատվավոր կոչումի անուն-մակագիր քարտը։
Հակառակ կողմում կա հագուստի կրծքանշանն ամրացնելու համար քորոց։ Կրծքանշան կրում են կրծքավանդակի աջ կողմում։
Անցումային շրջանը տևել է 4 տարի` 1992 թվականի մայիսի 16-ից մինչև 1996 թվականի ապրիլի 1-ը։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը փոխարինվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչման, երբ «Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն»-ը վերափոխվել է «Ռուսաստանի Դաշնության» (տե՛ս ՌԽՖՍՀ 1991 թվականի դեկտեմբերի 25-ի № 2094-I օրենքը[4] և Ռուսաստանի Դաշնության 1992 թվականի ապրիլի 21-ի № 2708-I օրենքը[5])։ Բոլոր պատվավոր կոչումների անվանումներում «ՌԽՖՍՀ» պետության անվանումը փոխարինվել է «Ռուսաստանի Դաշնություն» բառերով, սակայն միայն 1995 թվականին է հաստատվել «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1341 հրամանագրով (ուժի մեջ է մտել 1996 թվականի ապրիլի 1-ին), իսկ մինչև հրամանագրի ուժի մեջ մտնելը գործել են ՌԽՖՍՀ պատվավոր կոչումների սահմանման մասին իրավական ակտեր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» հոդվածին։ |