Ռուսուդան Գոլեթիանի | |
---|---|
Պետություն(ներ) | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | կանանց գրոսմայստեր, միջազգային վարպետ և կանանց միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2278 |
ՖԻԴԵ համար | 13601105 |
365chess | Rusudan_Goletiani |
Chesstempo համար | 74495 |
ICCF համար | 74495 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2006[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1] |
Rusudan Goletiani Վիքիպահեստում |
Ռուսուդան Գոլեթիանի (վրաց.՝ რუსუდან გოლეთიანი, անգլ.՝ Rusudan Goletiani, սեպտեմբերի 8, 1980, Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ վրացի ամերիկացի շախմատիստ, կանանց գրոսմայստեր (1999), միջազգային վարպետ (2009)։
1990 թվականին ԽՍՀՄ 12 տարեկան աղջիկների շախմատի առաջնությունում հաղթող է ճանաչվել։ Հաղթող է ճանաչվել նաև Վրաստանի մինչև 12 տարեկան աղջիկների շախմատի առաջնությունում։ Տարբեր տարիքային խմբերում բազմիցս ներկայացրել է Վրաստանը շախմատի Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններում։ Աշխարհի պատանեկան առաջնությունում 1994, 1995 և 1997 թվականներին նվաճել է ոսկի մեդալներ, իսկ Եվրոպայի 1998 թվականի երիտասարդական առաջնությունում՝ արծաթե մեդալ։
Նոկաուտ համակարգով մասնակցել է կանանց շախմատի աշխարհի առաջնություններին․ 2000 թվականին Նյու Դելիում կայացած մրցաշարի առաջին շրջանում պարտվել է Նանա Իոսելիանիին[2], 2004 թվականին Էլիստայում՝ Կորինա Պեպտանին[3]։
2003 թվականին Սան Քրիստոբալում հաղթող է ճանաչվել Ամերիկայի կանանց շախմատի մայրցամաքային առաջնությունում[4], իսկ 2005 թվականին այդ մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը։
ԱՄՆ-ի կանանց շախմատի առաջնությունում նա նվաճել է երեք մեդա՝ ոսկե (2005), արծաթ (2006) և բրոնզ (2012)։
Ներկայացրել է ԱՄՆ-ի շախմատի հավաքականը խոշոր թիմային մրցաշարերում։
Մասնակցել է 2006, 2008 և 2012 թվականների Շախմատային օլիմպիադաներին։ 2008 թվականին թիմային պայքարում արժանացել է բրոնզե մեդալի։ Նույն մրցաշարում անհատական մրցումներում արժանացել է արծաթե մեդալի։
2009 թվականին մասնակցել է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությանը։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1996 | 2225 | 2250 | 2250 | 2225 | ||||||||||
1997 | 2225 | 2200 | 2225 | 2200 | ||||||||||
1998 | 2265 | 2280 | 2280 | 2265 | ||||||||||
1999 | 2310 | 2386 | 2386 | 2310 | ||||||||||
2000 | 2325 | 2325 | 2324 | 2325 | 2324 | |||||||||
2001 | 2324 | 2324 | 2324 | 2324 | 2324 | 2324 | ||||||||
2002 | 2314 | 2314 | 2314 | 2314 | 2314 | 2314 | ||||||||
2003 | 2314 | 2314 | 2314 | 2331 | 2331 | 2314 | ||||||||
2004 | 2354 | 2352 | 2334 | 2336 | 2354 | 2334 | ||||||||
2005 | 2319 | 2332 | 2332 | 2358 | 2358 | 2319 | ||||||||
2006 | 2378 | 2371 | 2402 | 2403 | 2403 | 2371 | ||||||||
2007 | 2389 | 2387 | 2387 | 2387 | 2389 | 2387 | ||||||||
2008 | 2387 | 2383 | 2359 | 2359 | 2387 | 2359 | ||||||||
2009 | 2391 | 2391 | 2391 | 2391 | 2366 | 2391 | 2366 | |||||||
2010 | 2366 | 2366 | 2366 | 2366 | 2366 | 2366 | 2366 | 2366 | ||||||
2011 | 2367 | 2367 | 2371 | 2356 | 2344 | 2344 | 2371 | 2344 | ||||||
2012 | 2344 | 2344 | 2333 | 2341 | 2341 | 2341 | 2325 | 2325 | 2325 | 2344 | 2325 | |||
2013 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 |
2014 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2325 | 2311 | 2311 | 2311 | 2311 | 2311 | 2325 | 2311 |
2015 | 2311 | 2311 | 2311 | 2311 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2311 | 2306 |
2016 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 |
2017 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2306 |
2018 | 2306 | 2306 | 2306 | 2306 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2306 | 2278 |
2019 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 |
2020 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 |
2021 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսուդան Գոլեթիանի» հոդվածին։ |
|