ՍԿԱ ՍԿՎՕ ռուս.՝ СКА СКВО | |
---|---|
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ, աթլետիկա |
Ամբողջական անվանում | Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Բանակի մարզական ակումբ |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1960-ական թվականներ |
Կառուցված | 1971 |
Բացված | 1971 |
Կառուցող | «Վոյենպրոյեկտ» կազմակերպություն |
Տարողություն | 11 000 |
Տնային թիմ | ՍԿՎՕ ՖԱ |
Դաշտի չափսեր | 104х69 մ |
![]() | |
![]() | |
![]() |
ՍԿԱ ՍԿՎՕ (ռուս.՝ СКА СКВО, Спортивный клуб армии Северо-Кавказского военного округа, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Բանակի մարզական ակումբ), մարզադաշտ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Կառուցվել է 1971 թվականին, տեղավորում է 27300 հանդիսական[1]։ Մարզադաշտում իր հանդիպումներն է անցկացնում ՍԿՎՕ ֆուտբոլային ակումբը։
Մարզական համալիրի շինարարությունը սկսվել է 1960-ական թվականների կեսերին` Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալտունինի նախաձեռնությամբ։ Շրջանային մարզական համալիրի կազմում էին 33 000 նստատեղով, ֆուտբոլային դաշտով, թեթևատլետիկական համալիրով գլխավոր մարզական կառույցը, երեք լողավազաններով ջրային մարզաձևերի համալիրը, խաղահրապարակները։
Գլխավոր մարզական կառույցը և ողջ ՍԿԱ ՍԿՎՕ համալիրը շահագործման են հանձնվել 1971 թվականի ապրիլին։ ՍԿԱ ՍԿՎՕ-ի շենքերի և կառույցների նախագծողը եղել է «Վոյենպրոյեկտ» կազմակերպությունը։
2007 թվականի փետրվարից մարզադաշտը գտնվում է վերակառուցման փուլում։ Լիարժեք գործում են արևելյան և Արևմտյան տրիբունաները (ստորին յարուսը, VIP-օթյակը)։ Այսօր ՍԿԱ ՍԿՎՕ մարզադաշտը պատրաստ է ընդունելու 11000 հանդիսական։ Հարավային և հյուսիսային տրիբունաների վերակառուցումից հետո մարզադաշտը կտեղավորի 25000 մարդ։
2016 թվականի հունվարի 28-ին Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 36 մարզումային հրապարակների ցանկը` դրանում ընդգրկելով նաև ՍԿԱ ՍԿՎՕ մարզադաշտը։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է մարզադաշտի վերակառուցումը` պահանջներին համապատասխանեցնելու համար[2]։
2020 թվականին "ՍԿԱ Ռոստով" ֆուտբոլային ակումբը վերակենդանացնելու նախագծի շրջանակներում երաժիշտ Բաստան "Ռոստեխ" պետական կորպորացիայի աջակցությամբ ծրագրել է մարզադաշտի արդիականացում[3]։