Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սաբլիմինալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1979 (45 տարեկան) Թել Ավիվ, Իսրայել |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | երաժշտական պրոդյուսեր, երգիչ, կոմպոզիտոր և դերասան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | TACT Records? |
Կայք | tact-records.com |
![]() |
Յակով"Կոբի" Շիմոնի (եբրայերեն՝ יעקב "קובי" שמעוני, նոյեմբերի 13, 1979, Թել Ավիվ, Իսրայել), ավելի հայտնի որեպս Սաբլիմինալ (անգլ.՝ Subliminal, եբրայերեն՝ סאבלימינל), իսրայելցի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր։
Ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 9-ին Թել Ավիվում՝ պարսկահրեա մոր և թունիսահրեա հոր ընտանիքում։ 12 տարին հասակից Սաբլիմինալը սկսում է ելույթներ ունենալ, իսկ 15 տարեկան հասակում նա հանդիպում է Յոավ Էլիասիին, ում հետ ընկերանում է, քանի որ երկուսն էլ մեծ սեր են ունենում հիփ հոփի նկատմամբ։
1995 թվականին Սաբլիմինալը և Յոավ Էլիասին սկսում են հիփ հոփ երաժշտության ելույթներ ունենալ Իսրայելի տարբեր ակումբներում՝ հագնելով պարկաձև հագուստ և կրելով ոսկյա շղթաներ։ Նրանց ճանաչվածությունը արագ տարածվում է երիտասարդության մոտ, և որոշ ժամանակ անց Սաբլիմինալը և Էլիասին «Լույս Սիոնից» վերնագրով ձայներիզ են թողարկում։
2000 թվականին՝ Երկրորդ ինտիդաֆադայի բռնկման ժամանակ Սաբլիմինալը և Էլիասին սկսում են հայրենասիրական երգեր գրել։ Շուտով նրանց սկսում են անվանել «սիոնիստական հիփ հոփ երգիչներ» և այդ անվանումը նրանք կրում են առ այսօր։ Հետագայում, հիմնապես տարբերվելով «օրենքից դուրս» բնույթի հիփ հոփի ներկայացուցիչներից, Սաբլիմինալը և Էլիասին քաջալերում են ծառայությունը բանակում, քննադատելով թմրանյութերի և ծխախոտի օգտագործումը։
2010 թվականին Սաբլիմինալը ամուսնանում է Ինես Գոլդբերգի հետ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբլիմինալ» հոդվածին։ |
|