Սագաներ թագավորների մասին (նորվ.՝ Kongesagaer, «թագավորական սագաներ»), իսլանդական միջնադարյան գրականության ժանրերից։ Այսպիսի սագաների գործողությունները տեղի են ունենում սկանդինավյան թագավորություններում, հիմնականում` Նորվեգիայում։
Կան տեղեկություններ, որ նորվեգացի թագավորների մասին որոշակի տեքստեր գրվել են Սեմունդ Իմաստունի (հավանաբար` լատիներեն) և Արի Իմաստունի (իսլանդերեն) կողմից[1]։ Երկուսի ստեղծագործություններն էլ չեն հասել մեր օրերը։ Մեզ հայտնի «թագավորների մասին սագաներից» առաջինը կարելի է համարել Սիգուրդ Մունի և Ինգե Գորբունի մասին սագան` «Հրյուգգյարստյուկկի (Hryggjarstykki)» վերնագրով, որը գրվել է 1150-1170 թվականներին և նույնպես չի պահպանվել։
Մոտ 1190թ. Իսլանդիայում հայտնվեց սագաների մի ամբողջ շարք` նվիրված նորվեգացի թագավորներ Օլավ Տրյուգգվասոնին և Օլավ Սրբին։ 1180-ական թվականներից սկսած Նորվեգիայում ստեղծվում էր «Սագա Սվերիրի մասին». դրա մասին հայտնի է, որ տեքստի մի մասը գրվել է իսլանդացի աբբաթ Կառլ Յոնսոնի կողմից` Սվերիր թագավորի անմիջական հսկողության ներքո[2]։
12-րդ դարի վերջից սկսեցին ի հայտ գալ սագաների մեծ ժողովածուներ, որոնք այլևս իրենցից ներկայացնում էին ոչ թե սագաներ առանձին թագավորների, այլ Նորվեգիայի ամբողջ պատմության մասին` լեգենդար ժամանակներից մինչև 1177 թվականի այն հատվածը, որից սկսվում են Սվերիրի մասին սագաները։ Առաջին այդպիսի ստեղծագործությունը եղավ «Նորվեգացի կոնունգների մասին սագաների վերանայումը», երևի թե ժանրի միակ սագան, որը գրվել է նորվեգացու, այլ ոչ թե իսլանդացու կողմից։ Հետո կազմվել են «Փտած մաշկ» սագան, որտեղ նկարագրվում է 1035-1177թթ., և «Գեղեցիկ մաշկը», որը սկսվում է Հալվդան Սևի ժամանակաշրջանից։ 1230թ. կազմվել է «Երկրային շրջանը»` ժանրի էտալոնային ստեղծագործությունը։
Թագավորների մասին վերջին սագաները ստեղծվել են 13-րդ դարի վերջին։ Դրանց թվում են Ստուրլա Տորդարսոնի հեղինակած «Հակոն Ծերի մասին սագան» և «Կոնունգ Մագնուս Լագաբետի մասին սագան»։
Ի տարբերություն «Իսլանդացիների մասին սագաների»` «Թագավորների մասին սագաները» հաճախ պատվիրատուներ էին ունենում` իշխանի կամ եկեղեցական հիերարխի տեսքով։ Դրա հետ մեկտեղ, պահպանելով արտաքին կողմնակալությունը, սագաների հեղինակները չէին կարողանում լռել փաստերի մասին, որոնք հակասում էին իրենց հայեցակարգերին, օրինակ` թագավորների դաժանությունը[3]։
Գոյություն ունեն թագավորների մասին բավականին շատ սագաներ, որտեղ նկարագրված է միևնույն սյուժեն, այսինքն` տարբեր սագաներ միևնույն թագավորի մասին։ Դրանց համեմատումը թույլ է տալիս ստանալ տեղեկատվություն այն մասին, թե ինչ թաքնված հորիվածքներ կան սագաներում:
Բայց առավել նկատելի տարբերությունը թագավորական սագաների և մնացած իսլանդական սագաների միջև կայանում է նրանում, որ թագավորական սագաներում պատմվում են մի երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որը Իսլանդիայի հակառակ կողմում էր և ուներ մեկ մարդու ձեռքերում կենտրոնացված պետական իշխանություն։ Հենց պետության առաջնորդի և նրա կառավարման մասին էլ պատմում է սագան։ Այս կամ այն ընդհարումը իսլանդական հասարակության անդամների միջև ամբողջովին նկարագրված է Իսլանդական սագաներում, նշվում են դրա բոլոր մասնակիցները և բոլոր իրադարձությունները, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն դրա հետ։ Թագավորական սագաներում դա ավելի մանրամասն է ներկայացված. բոլորը, ովքեր կապ են ունեցել այդ թագավորի իշխանության հետ, ամենը, ինչ կատարվում էր պետությունում նրա կառավարման օրոք չի կարող ծածկվել, և դրա համար չի բացառվում փաստերի ընտրությունը։ Բայց դրա հետ մեկտեղ թագավորական սագաները առավել մոտ են մեր ժամանակների պատմական իրականությանը, պատմությանը` որպես գիտության, քան մնացած սագաները. ի վերջո, պատմությունը, որպես գիտություն, նաև ենթադրում է անցյալի իրականության ընտրական բնութագիրը` դրա ողջ ծավալի լուսաբանման անհնարինության պատճառով[4]։
- Մ.Ի. Ստեբլին Կամենսկի
|
|