Սագեր և կարապներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն, Ռուսական ժողովրդական հեքիաթներ և հեքիաթային սյուժե |
Բնագիր լեզու | ռուսերեն |
![]() |
Սագեր և կարապներ, ռուսական ժողովրդական հեքիաթ[1]։
Ամուսինը և կինը գնում են աշխատանքի (այլ տարբերակում՝ տոնավաճառ) և փոքրիկ որդուն թողնում են տանը։ Ավագ քույրը, ում հանձնարարել էին հետևել եղբորը («Բակից չհեռանաս, խելացի աղջիկ կլինես, մենք քեզ համար թաշկինակ կգնենք»), զբոսնում է, խաղով ընկնում և եղբորը մենակ թողնում[2]։ Փոքրիկին տանում են սագերը և կարապները։ Աղջիկը վազում է նրանց հետևից և ի վերջո՝ եղբորը գտնում Բաբա Յագայի խրճիթում։
Ալեքսանդր Աֆանասևի վերապատման մեջ քույրը չէր գտնի եղբորը, եթե նրան չօգներ իմաստուն ոզնին։ Ալեքսեյ Տոլստոյի տարբերակում աղջիկն ինքնուրույն է գտնում եղբորը։ Ալեքսանդր Աֆանասևի վերապատման մեջ գլխավոր հերոսուհին պարզապես սողոսկում է խրճիթ և տանում եղբորը, իսկ Ալեքսեյ Տոլստոյի վերամշակման մեջ աղջիկը մտնում է խրճիթ, զրուցում Բաբա Յագայի հետ։ Հերոսուհին, օգտվելով հարմար պահից, երբ կախարդը չի նկատում, փախչում է եղբոր հետ։ Ժողովրդական տարբերակում կախարդը գողանում է եղբորը՝ առանց հատուկ նպատակի (ոչ մի տեղ չի հիշատակվում տղային գողանալու և գերության մեջ պահելու պատճառը)։ Ալեքսեյ Տոլստոյի տարբերակում Բաբա Յագան երեխաներին ուտող չար կախարդ է։ Նմանատիպ հեքիաթներ են «Հենզելն ու Գրետելը», «Տասներկու եղբայր», «Իշխան Դանիլա-Գովորիլան», «Իվասիկ-Տելեսիկը» և այլն։