Սաիդ Մորադ Գոլի Էսմաիլի Լեյվեսի (պարս.՝ سعید اسماعیلی, հուլիսի 15, 2003(2003-07-15), Դեզֆուլ, Խուզեսթան, Իրան և Խուզեսթան, Իրան), իրանացի 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտի Ասիայի չեմպիոն։
2019 թվականի օգոստոսի սկզբին Սոֆիայում դարձել է կադետների Աշխարհի առաջնության հաղթող, եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Էլմիր Ալիևին[1]։ 2021 թվականի օգոստոսի 22-ին հասել է Ուֆայում ընթացող պատանեկան աշխարհի առաջնության եզրափակիչ, որում պարտվել է ռուս Դինիսլամ Բամմատովին՝ դառնալով արծաթե մեդալակիր[2]։ 2022 թվականի օգոստոսին Սոֆիայում, եզրափակչում հաղթելով հայ Սուրեն Աղաջանյանին, նվաճել է մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունը[3]։ 2024 թվականի ապրիլի 16-ին Բիշքեկում, վճռական ճակատամարտում հաղթելով ղրղզստանցի Ռազակ Բեյշեքեևին, դարձել է Ասիայի չեմպիոն[4]։
2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Էսմաիլին 6-5 հաշվով հաղթել է Փարվիզ Նասիբովին (Ուկրաինա) և դարձել օլիմպիական չեմպիոն մինչև 67 կգ քաշային կարգում[5]։