Սալեմ Ալ Հազմի արաբ․՝ سالم الحازمي | |
---|---|
Ծնվել է | 1981 թվականի փետրվարի 2-ին |
Ծննդավայր | Սաուդյան Արաբիա |
Մահացել է | 2001 թվականի սեպտեմբերի 11-ին |
Մահվան վայր | Վաշինգտոն |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Salem al-Hazmi Վիքիպահեստում |
Սալեմ Ալ Հազմի ահաբեկիչ, առևանգել է չվերթ 77-ը, որը պատկանում էր American Airlines ավիաընկերությանը։ Նրա առևանգած ինքնաթիռը բախվել է Պենտագոնում։
Ծնվել է Սաուդյան Արաբիայում, անդամ էր Ալ Կաիդայում։ 2001 թվականի հունիսին նա ստանում է վիզա, որով կարող է մուտք գործել ԱՄՆ։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին առևանգում է չվերթ 77-ը, որը թռչում էր Վաշինգտոնից դեպի Լոս Անջելես։ Ահաբեկիչների նպատակը եղել է ոչնչացնել Պենտագոնի շենքը, և նրանք իրենց ծրագիրը իրականացնում են։
Սալեմ Ալ Հազմին ծնվել է 1981 թվականի փետրվարի 2-ին, Սաուդյան Արաբիայում[1]։ Հայրը նկարագրել է իր որդուն այսպես. «նա սիրում է ալկոհոլ, և գողություն կատարել»։ Կան տեղեկություններ, որ հազմին և իր ավագ եղբայրը եղել են Աֆղանստանում[2]։ 2000 թվականի նոյեմբերին Հազմին և ավագ եղբայր Գամդին ժամանում են Բեյրութ[3]։
2001 թվականի հունիսի 29-ին Հազմին ժամանում է ԱՄՆ։ Նույն թվականի օգոստոսի 27-ին եղբայրները գնում են երկու տոմս[4]։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին եղբայրները այլ ահաբեկիչների հետ մեկտեղ իրականացնում են իրենց ծրագիրը։ Ինքնաթիռը Վաշինգտոնից դուրս է եկել ժամը 08։10։ Օդաչուները վերջին անգամ կապվել են դիսպետչերների հետ ժամը 08։50[5]։ Ժամը 08։54 դիսպետչերները նկատում են, որ ինքնաթիռը սկսում է շեղվել սահմանված երթուղուց։ Այսպիսով, ինքնաթիռը բախվել է Պետագոնի շենքին ժամը 09։37[6]։
{{cite journal}}
: Explicit use of et al. in: |author=
(օգնություն)
|