Սալլի Փրեսմեն (անգլ.՝ Sally Pressman, օգոստոսի 1, 1981(1981-08-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է «Բանակային կանայք» հեռուստասերիալում Ռոքսի Լեբլանի դերով։
Սալլի Փրեսմենը ծնվել է Նյու Յորքում։ Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է բալետով և պարով, այնուհետև ընդունվել է Եյլի համալսարան, որն ավարտել է բակալավրի աստիճանով[2][3]։ Հետո նա իր կարիերան սկսել է թատրոնում, ինչպես նաև նկարահանվել է մի քանի անկախ ֆիլմերում։ 2006 թվականին հեռուստատեսությամբ կատարել է իր առաջնաելույթը՝ նկարահանվելով «Շնաձկներ» սերիալի պիլոտային էպիզոդում[3]։
2007 թվականին Փրեսմենն ստացել է Lifetime հեռուստաալիքի «Բանակային կանայք» հեռուստասերիալի չորս գլխավոր հերոսներից մեկի՝ Ռոքսի Լեբլանկի դերը։ Սկսած 2007-2012 թվականնները՝ վեց եթերաշրջանների ընթացքում, նա շոուի ժամանակ նկարահանվել է Քեթրին Բելլի, Կիմ Դիլեյնիի և Բրիջիդ Բրենայի հետ։ 2011 թվականի սեպտեմբերին NBC-ի հետ պայմանագիր է կնքել սերիալի ավարտից հետո այլ նախագծերում նկարահանվելու համար[4]։ Նա նաև հյուր էր «Մտածել ինչպես հանցագործ» և «Հին Քրիստինի նոր արկածները» սերիալներում, իսկ 2008 թվականին Lifetime հեռուստաալիքի «Ցավագին տանջանքներ» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դեր[3]։
2013 թվականին Փրեսմանը գլխավոր դեր է խաղացել NBC-ի «Ջո, Ջո և Ջեյն» պիլոտային սերիալում[5]։ 2013 թվականի աշնանը Շոնդա Ռայմսը Փրեսմանին հրավիրել է իր «Սկանդալ» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանմանը[6]։ Հաջորդ տարի նա հայտնվել է Ռայմսի մեկ այլ շոուում՝ «Գրեյի անատոմիա»-ում, ինչպես նաև խաղացել է «Մեկ անգամ հեքիաթում» որպես ձյունե թագուհու քույր, ինչպես նաև ABC-ում[7][8]։
2011 թվականի սեպտեմբերի 17-ից Սալին ամուսնացած է եղել դերասան Դևիդ Քլեյթոն Ռոջերսի հետ, որի հետ նա հանդիպել էր իրենց հարսանիքից 5 տարի առաջ։ Զույգը ունեցել է երկու երեխա՝ որդին՝ Ջոշուա Ռոջերսը և դուստրը[9]։
Տարի
|
Անվանում
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
Նշումներ
|
2006
|
Շնաձկներ
|
Shark
|
Deena Brock
|
«Pilot» էպիզոդ
|
2007
|
Մտածել ինչպես հանցագործ
|
Criminal Minds
|
Քրիսի Ուիլքինսոն
|
«Birthright» էպիզոդ
|
2007-2012, 2013
|
Բանակային կանայք
|
Army Wives
|
Ռոքսի Լեբլան
|
Կանոնավոր դեր, 105 էպիզոդ
|
2008
|
Հին Քրիստինի նոր արկածները
|
The New Adventures of Old Christine
|
Մելանի
|
«Between a Rock and a Hard Place» էպիզոդ
|
2008
|
Ցավագին տանջանքներ
|
Love Sick: Secrets of a Sex Addict
|
Սյու Սիլվերման
|
Lifetime-ի հեռուստաֆիլմ
|
2011
|
Մարդ եղեք
|
Man Up
|
Քելի
|
«Camping» էպիզոդ
|
2013
|
Ջո, Ջո և Ջեյն
|
Joe, Joe & Jane
|
Ջեյն Վեկսմեն
|
Պիլոտ
|
2013
|
Սկանդալ
|
Scandal
|
Քենդիս Մարկուս
|
Երկրորդական դեր, 3 էպիզոդ
|
2014
|
Խորաթափանցություն
|
Person of Interest
|
Հոլի
|
«4C» էպիզոդ
|
2014
|
Գրեյի անատոմիա
|
Grey’s Anatomy
|
Երիտասարդ Էլիս Գրեյ
|
«I Must Have Lost It on the Wind» and «Only Mama Knows» էպիզոդներ
|
2014
|
Մի անգամ հեքիաթում
|
Once Upon a Time
|
Հելգա
|
«The Snow Queen» էպիզոդ
|
Տարի
|
Անվանում
|
Բնօրինակ անվնաում
|
Դեր
|
2003
|
Swordswallowers and Thin Men
|
Swordswallowers and Thin Men
|
Մոնիկա
|
2006
|
Մեռյալների վերջին ծեսերը
|
Last Rites of the Dead
|
Բոս Անջելի
|
2008
|
Իմ լավագույն ընկերոջ աղջիկը
|
My Best Friend’s Girl
|
Քորթնի
|