Քաղաք | ||
---|---|---|
Սալկին | ||
արաբ․՝ سلقين | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Իդլիբի մարզ | |
Մինտակա | Հարեմի գավառ | |
Նահիյա | Սալկինի շրջան | |
ԲԾՄ | 459 մ | |
Բնակչություն | 23700 մարդ (2004[1]) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Սալկին (արաբ․՝ سلقين), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Իդլիբի մարզում։ Հարեմի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի 23700 բնակչություն[1]։
Քաղաքը տեղակայված է մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ ՝ Թուրքիայի հետ սահմանին մոտ։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 459 մ[2]։
Սալկինը գտնվում է մարզի վարչական կենտրոն Իդլիբ քաղաքից մոտ 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 287 կմ դեպի հյուսիս։
Սալկինը շրջապատված է ձիթապտղի ու այլ մրգատու ծառերով։ Այգիներից ու բանջարանոցներից ստացված բերքն արտահանվում է։ Սալկինում շատ են աղբյուրները[3]։
Բնակչության հիմնական մասը կազմում են սուննի մուսուլմանները[3][4], սակայն կա նաև ալավիտների ոչ մեծ համայնք[4]։
2004 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 23 700 մարդ[5]։
Սալկինը միջնադարյան պատմիչ Իզ ալ-Դին իբն Շադեդ ալ-Հալաբիի կողմից հիշատակվում է որպես Հալեպի նահանգի 22 լքված կամ ավերված ամրոցներից մեկը, որ ավերվել է 13-րդ դարի վերջում, երբ մոնղոլներն արշավել են Սիրիա։ Այդ ժամանակ տարածաշրջանում իշխանությունն անցնում է մամլուքներին, ովքեր այդպես էլ չեն վերանորոգում Սալկինում գտնվող ամրոցը[6]։
Սիրիայի քաղաքացիական պատերաազմի ժամանակ՝ 2012 թվականի նոյեմբերին, ապստամբները գրավում են քաղաքը։ Այնուամենայնիվ, 2013 թվականի հունվարին տեղի ունեցած ընտրություների ժամանակ Սալկինի բնակչության 70 %-ը սատարեց նախագահ Բաշար ալ-Ասադին, ինչը լարվածություն առաջացրեց հակառակորդ ուժերի միջև, բայց լուրջ բախումներ տեղի չունեցան[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալկին» հոդվածին։ |
|