Սալոմա (մալայերեն՝ Saloma, իսկական անունը՝ Սալմա Իսմաիլ (մալայերեն՝ Salma Ismail, հունվարի 22, 1935(1935-01-22), Pasir Panjang, Սինգապուր - ապրիլի 25, 1983(1983-04-25), PJ, Petaling District, Selangor, Մալայզիա), սինգապուրցի և մալայզիացի կինոդերասանուհի և երգչուհի, ժողովրդական և էստրադային երգերի կատարող։
Երգեցողական ունակություններ է դրսևորել վաղ մանկությունից։ 1952 թվականին նկարահանվել է երաժշտական «Ծիածան» ֆիլմում, 1953 թվականին՝ «Նորմեր» ֆիլմում։ Առաջին ձայնասկավառակը ձայնագրել է 1954 թվականին։ Տևական ժամանակ հանդես է եկել «Մարիա Մենադո» համույթում, հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում (ԱՄՆ, Ավստրալիա)։ Հնչյունավորել է ֆիլմերի երգեր։ Այդ ժամանակների հիթերի թվում են նրա կատարած «Թանջուգա ծաղիկ», «Արա՛, ինչպես ես», «Երբ գալիս է գիշերը» և այլ երգեր[1]։
Մեծամասամբ ստեղծագործել է 1960-1970-ական թվականներին, երբ ստեղծագործական համագործակցություն է հաստատել դերասան, ռեժիսոր, կոմպոզիտոր և երգիչ Պ․ Ռամլիի հետ, որը 1961 թվականին դարձել է նրա ամուսինը[2]։ Ընդհանուր առմամբ ձայնասկավառակի վրա անհատական և Պ. Ռամլիի հետ զուգերգով ձայնագրվել է տարբեր ժանրերի ավելի քան 500 երգ (չա-չա-չա, ջազ, թվիստ և այլն)։
- «Թագի պաշտպան» շքանշան (1975)
- Ականավոր երգչուհու պետական մրցանակ և կոչում (մալայերեն՝ Biduanita Negara) (1978)
- Ամուսնացել է երեք անգամ։ Առաջին ամուսինը Ա․ Ռ․ Թոմպելն է (1952—1952), երկրորդը՝ Կազման բին Յուսաքը (1957—1957), երրորդը՝ Պ․ Ռամլին։
- Կուալա-Լումպուրում նրա անունով կոչել են բիստրո (մալայերեն՝ Saloma Bistro)՝ ռեստորան՝ երեկոյան պարերի ներկայացումներով։ Պատերի վրա կարելի տեսնել նրա այլ էստրադային երգիչ-երգչուհիների լուսանկարներ։ Բացվել է 2002 թվականին։
- Մալայա համալսարանի աշխատակիցների մեջ ամեն տարի անցկացվում են Պ․ Ռամլիի և Սալոմայի երգերի լավագույն կատարման մրցույթներ։
- 2 մասանոց «Սալոմա» հեռուստաֆիլմը (Սալոմայի դերում դերասանուհի Նաբիլա Հուդան է, պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 28-ին Astro First Eksklusif ալիքով)։
- Ahmad Fauzee Samad. Saloma. Kuala Lumpur: Coffee Table Book, 2012[3]