Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 11, 1991[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Vila do Conde, Պորտու, Պորտուգալիա[3] | ||
Հասակ | 166 սանտիմետր | ||
Քաշ | 60 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սալվադոր Ժոզե Միլյազիշ Ագրա (պորտ.՝ Salvador José Milhazes Agra, նոյեմբերի 11, 1991[1][2], Vila do Conde, Պորտու, Պորտուգալիա[3]), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Տոնդելա» ֆուտբոլային ակումբի եզրային կիսապաշտպան։
«Վարզիմ» ֆուտբոլային ակումբի սան է։ Ակումբի ավագ թիմում նորամուտ է ունեցել 2010/11 խաղաշրջանում և միանգամից դարձել է հիմնական խաղացող՝ առաջնությունում բաց թողնելով միայն մի խաղ։ Սակայն մրցաշրջանի արդյունքում «Վարզիմ»-ը դուրս է մնացել երկրորդ դիվիզիոնից։ 2011 թվականի հուլիսին տեղափոխվել է «Օլյանենսե»՝ ստորագրելով եռամյա պայմանագիր[4][5]։ Պորտուգալիայի առաջնությունում մեկնարկային խաղը խաղացել է 2011 թվականի օգոստոսի 13-ին՝ մասնակցելով «Սպորտինգի» դեմ խաղի վերջին 15 րոպեներին։
2012 թվականի հունվարին տրանսֆեր է ձևակերպել իսպանական «Ռեալ Բետիս»-ի հետ, որը 300 հազար եվրոյով ձեռք է բերել ֆուտբոլիստի նկատմամբ 60% իրավունք[6][7]։ Մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը, ֆուտբոլիստը մնացել է իր նախկին ակումբում։ Իսպանիա տեղափոխվելով՝ ֆուտբոլիստը այդպես էլ չի դարձել հիմնական կազմի խաղացող՝ «Բետիս»-ի կազմում ընդհանուր առմամբ խաղալով 14 մրցախաղում։ Իսպանիայի առաջնությունում իր միակ գոլը խփել է 2012 թվականի սեպտեմբերի 28-ին «Ատլետիկո Մադրիդ»-ի դարպասին (2:4)[8]։ «Բետիս»-ը կիսապաշտպանին մի քանի անգամ վարձույթով է տվել իտալական «Սիենա»-ին[9] և Պորտուգալիայի ակումբներին[10]։ 2014/15 խաղաշրջանում «Բրագու»-ի կազմում վարձույթի իրավունքով դարձել է Պորտուգալիայի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից։
2015 թվականի հունիսին Ագրան հեռացել է «Բետիս»-ից և քառամյա պայմանագիր է կնքել Ֆունշալի «Նասոնալ»-ի հետ[11]։ Նոր ակումբում իր առաջին մրցաշրջանում առաջնությունում խաղացել է 34 խաղ և խփել է 9 գոլ՝ դառնալով ակումբի երկրորդ ռմբարկուն Տիկինյոյից (10) հետո։
Հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։ 2010 թվականին մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում, դաշտ է դուրս եկել մի մրցախաղի ժամանակ, որտեղ պորտուգալացիները Խորվաթիային զիջել են 0:5 հաշվով[12]։
2016 թվականին ներառվել է երկրի օլիմպիական հավաքականում՝ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։
|