Գյուղ | ||
---|---|---|
Սակրատ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Սագրաթ, Սագրատ, Սաքրաթ, Սաքրատ | |
Բնակչություն | 680 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23850 | |
|
Սակրատ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Սակրատ գետի աջ ափին, Բալու քաղաքից 4-5 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբին ուներ 85 տուն` 680 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, հացահատիկի մշակությունն ու արհեստներն էր։
Սակրատն ուներ 1275 թվականին կառուցված Ս. Թորոս կամ Ս. Թեոդորոս անունով եկեղեցի։ Գյուղից հյուսիս կար ևս մի ավերակ եկեղեցի։
Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 40 աշակերտ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 109)։ |