Սահար Ֆեթրատ | |
---|---|
Ծնվել է | 1996 |
Ծննդավայր | Աֆղանստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ, Կենտրոնական եվրոպական համալսարան և American University of Afghanistan? |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան, սցենարիստ և վավերագիր |
Պարգևներ և մրցանակներ |
Սահար Ֆեթրատ (1996, Աֆղանստան), աֆղան ակտիվիստ, սցենարիստ և վավերագրական կինոռեժիսոր[2]։ Սահարը ծնվել է Աֆղանստանում և ապրել Իրանում ու Պակիստանում՝ որպես երիտասարդ փախստական՝ Թալիբների առաջին հասարակարգի ժամանակ։
Սահարի ընտանիքը աքսորվել է, երբ նա մեկ տարեկան էր, և նա մեծացել է Իրանի և Պակիստանի փախստականների ճամբարներում՝ Թալիբների առաջին վարչակարգի օրոք[փա՞ստ]։
Նա 2018 թվականին ավարտել է Աֆղանստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի բաժինը և 2020 թվականին Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանում ստացել է գենդերային հետազոտությունների մագիստրոսի կոչում[3]։
Սահար Ֆեթրատն աշխատել է Աֆղանստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական ծառայությունների համար, որոնք խրախուսում էին կանանց կրթությունն ամբողջ երկրում և որպես հետազոտողի օգնական՝ «Հյուման Րայթս Վոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Կանանց իրավունքների բաժնում[4][5]։