Սահիբա Գաֆարովա | |
Կուսակցություն՝ | Նոր Ադրբեջան |
---|---|
Կրթություն՝ | Բաքվի սլավոնական համալսարան |
Գիտական աստիճան՝ | պրոֆեսոր |
Մասնագիտություն՝ | գիտնական և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 19, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Շամխոր, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Պարգևներ | |
Սահիբա Ալի կըզի Գաֆարովա (ադրբ.՝ Sahibə Əli qızı Qafarova, մարտի 19, 1955, Շամխոր, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական գործիչ, Միլլի Մեջլիսի խոսնակը 2020 թվականի մարտի 10-ից[1][2], բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր։
Նոր Ադրբեջան կուսակցության անդամ։
Ծնվել է Շամկիր քաղաքում։
Գերազանցությամբ ավարտել է ադրբեջանական ռուսաց լեզվի և գրականության մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, ինչպես նաև ադրբեջանական լեզուների համալսարանի անգլիական բանասիրության ֆակուլտետը։
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
1978 թվականից մինչև 1981 թվականը աշխատել է որպես ուսուցիչ Շամքիր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում։
1981 թվականից մինչև 2020 թվականը եղել է լաբորանտ, մանկավարժ, գլխավոր մանկավարժ, դոցենտ, Ադրբեջանի ռուսաց լեզվի և գրականության մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր, Արևմտյան համալսարանի արևմտյան լեզուների ֆակուլտետի դեկան, Բաքվի սլավոնական համալսարանի եվրոպական լեզուների բաժնի վարիչ։
2010 թվականից 2020 թվականը եղել է Բաքվի սլավոնական համալսարանում միջազգային հարաբերությունների բաժնի պրոռեկտոր։
2006 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է Միչիգանի համալսարանի կանանց և գենդերային հետազոտությունների ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարության «Ֆուլբրայթ Սկոլարշիփ» ծրագրի շրջանակներում։
2010 թվականից մինչև 2020 թվականը եղել է Միլլի Մեջլիսի չորրորդ և հինգերորդ գումարումների պատգամավոր։
2015 թվականից մինչև 2020 թվականը եղել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ։
2013 թվականից մինչև 2015 թվականը ղեկավարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գենդերային հավասարության, ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի ենթահանձնաժողովները։
2015 թվականից մինչև 2017 թվականը եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Կանայք բռնությունից զերծ» խորհրդարանական խմբակցության քաղաքական համակարգողը, կանանց նկատմամբ բռնությունների հիմնական զեկուցողը, ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հանձնաժողովի նախագահ, Բյուրոյի անդամ։
2018 թվականից մինչև 2020 թվականը եղել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար։
Ներկայումս հանդիսանում է Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակության ղեկավարը Միջխորհրդարանական վեհաժողովում Անկախ պետությունների Համագործակցության մասնակից պետությունների (IPA CIS) և թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովում (TurkPA):
2016 թվականին, Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով, «Վաստակավոր ուսուցիչ» պատվավոր կոչում է շնորհվել Ադրբեջանում կրթության զարգացման գործում իր վաստակի համար։
Հեղինակն է մի քանի դասագրքերի, դասավանդման գործիքների, մեկ մենագրության, ինչպես նաև ավելի քան 80 գիտական հոդվածների։