Ծնվել է | հոկտեմբերի 1, 1969 (55 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Սքարբորո, Metropolitan Toronto, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան, ՄաքՄաստեր համալսարան և Toronto French School? |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Տորոնտոյի համալսարան |
Ամուսին | Eric Hoskins? |
Պարգևներ | |
Կայք | samanthanutt.com |
Սամանտա Ջոան Նատ (անգլ.՝ Samantha Nutt, հոկտեմբերի 1, 1969, Սքարբորո, Metropolitan Toronto, Օնտարիո, Կանադա), կանադացի բժշկուհի և բարերար, «War Child Canada» միջազգային բարեգործական կազմակեչպության գործադիր տնօրենը։ Նա մարտական գործողությունների գոտիներում ունի ավելի քան տասնվեց տարվա աշխատանքային փորձ։ 2011 թվականին գրված գրքում՝ «Damned Nations: Greed, Guns, Armies and Aid»-ում Սամանտան մանրամասն նկարագրում է պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում իր տասնհինգ տարվա աշխատանքները։
Իր ողջ կարիերայի ընթացքում Նատը կենտրոնացել է պատերազմից տուժած կանանց և երեխաներին օգնելու վրա։ «War Child Canada» հիմնադրամի հիմնադիրն է։ Աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության հետ։ She is the founder and executive director of and has worked with the United Nations and non-governmental organizations. Նատն աշխատել է երեխաների և իրենց խնամակալների հետ ճգնաժամային իրավիճակում գտնվող մի շարք երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լիբերիան, Սիերա Լեոնեն, Սոմալին, Հարավային Սուդանը, Բուրունդին, հարավային Ուգանդան, Եթովպիան[1]։
Նատն աշխատում է Տորոնտոյի կանանց համալսարանական հիվանդանոցում և Տորոնտոյի համալսարանում՝ որպես դասախոսի օգնական։ Նա նաև Դեյվիդ Սուձուկի հիմնադրամի անդամ է։ Ամուսնացած է Էրիկ Հոսկինսի հետ, Օնտարիո նահանգի առողջապահության և երկարաժամկետ խնամքի նախկին նախարարն է[1]։
Սամանտա Նատը ծնվել է 1969 թվականին Տորոնտո քաղաքում, մինչև 6 տարեկանն ապրել է Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքի մոտ գտնվող փոքրիկ քաղաքում։ Նրա հայրը մանկական կոշիկների դիզայներ էր։ Երբ Սամանտան դեռահաս էր, հոր աշխատանքի բերումով ընտանիքը վեց ամսով տեղափոխվել է Բրազիլիա[2]։ Սամանտա Նատն ավարտել է McMaster համալսարանի արվեստի և գիտությունների բաժինը։ Բժշկական դոկտորի աստիճանը ստացել է հենց նույն համալսարանում։ Գերազանցությամբ ստացել է մագիստրոսական աստիճանը Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցում։ Ավարտել է Տորոնտոյի համալսարանը։ Նատը հանդիսանում է Թագավորական քոլեջի բժիշկների և վիրաբույժների ղեկավար։
Նատը ձեռք է բերել մեծ ճանաչում՝ իր ծավալած գործունեության համար։ 2011 թվականին պարգևատրվել է Կանադայի շքանշանով՝ աշխարհի ամենավտանգավոր հակամարտությունների գոտիներում երիտասարդության աղետալի վիճակի բարելավման գործում ունեցած ավանդի համար[3]։ Կանադական «The Globe and Mail» օրաթերթի կողմից Սամանտա Նատը համարվել է կանադացի 40 լավագույն մարդկանցից մեկը։ Թայմ ամսագրի կողմից համարվել է «Կանադայի հինգ առաջատար ակտիվիստուհիներից մեկը»։ Մոնրեալում լույս տեսնող ֆրանսալեզու «La Presse» շաբաթաթերթի կողմից առաջադրվել և մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումին։ 2010 թվականին Նատը պարգևատրվել է Օնտարիոյի շքանշանով[4]։ 2012 թվականին՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու հոբելյանական ադամանդե մեդալով[5]։
Նատը ստացել է դոկտորական աստիճաններ Նիագարայի համալսարանում, Բրոքի համալսարանում (հումանիտար գիտություններ), Ֆլորիդայի հարավարևելյան Նովա համալսարանում, Մաքմաստեր համալսարանում (իրավաբանական գիտություններ), Լեթբրիջի համալսարանում, Գալիֆաքսի Սուրբ Մարիամ համալսարանում, Արևմտյան Օնտարիոյի համալսարանում և Օտտավայի համալսարանում։ 2011 թվականին՝ Սուրբ Վինսենտ համալսարանում և Յորքի համալսարանում (իրավաբանական գիտություններ)։ 2015 թվականին Ալբերտայի համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի պատվավոր աստիճան[6]։
Նատը թղթակցել է «Maclean's», «The Globe and Mail» ամսագրերին, գրել է մարդու իրավունքների, արտաքին քաղաքականության և պատերազմների հետևանքով առաջացած խնդիրների մասին։ Նա աշխատում էր նաև ԱՄՆ-ի և Կանադայի հեռուստաընկերություններում և ռադիոյում՝ որպես պատերազմների և մարդու իրավունքների մեկնաբան։ Նատը կանադական ազգային հեռուստատեսային լրատվական «The National» ծրագրի մշտական անդամ է[1][7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանտա Նատ» հոդվածին։ |
|