Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Կանադա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 12, 1994[1][2] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Repentigny, L'Assomption, Lanaudière, Քվեբեկ, Կանադա | ||||||||||||||
Հասակ | 171 սմ | ||||||||||||||
Քաշ | 73 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Մոնրեալ Իմպակտ | ||||||||||||||
Համար | 29 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սամուել Պետ (ֆր.՝ Samuel Piette, նոյեմբերի 12, 1994[1][2], Repentigny, L'Assomption, Lanaudière, Քվեբեկ, Կանադա), կանադացի ֆուտբոլիստ, «Մոնրեալ Իմպակտ» ակումբի և Կանադայի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան։
Պիետը «Մեց» և «Ֆորտունա» ակումբների սան է։ 2014 թվականի ապրիլի 4-ին «Պադերբորնի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Դյուսելդորֆի ակումբի կազմում Երկրորդ Բունդեսլիգայում[3]։ Ամռանը Սամյուելը տեղափոխվել է իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա» ակումբ, բայց այդպես էլ չի կարողացել կատարել իր դեբյուտը հիմնական թիմում և հանդես է եկել երկրորդ կազմում։ 2015 թվականի ամռանը Պիետը վարձավճարով տեղափոխվել է Ֆերրոլի «Ռասինգ» ակումբ։ Օգոստոսի 22-ին «Արանդինա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր թիմում[4]։
2016 թվականի ամռանը Սամյուելը տեղափոխվել է Իսարա։ Օգոստոսի 27-ին «Պալենսիայի» դեմ խաղում նա կատարել է իր դեպյուտը նոր ակումբի կազմում[5]։
2017 թվականի ամռանը Պիետը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Մոնրեալ Իմպակտ» ակումբի հետ։ Օգոստոսի 17-ին կայացած «Չիկագո Ֆայր» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը MLS-ում[6]։
2011 թվականին Պիետը Կանադայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Մեքսիկայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուրուգվայի[7], Անգլիայի[8] և Ռուանդայի[9] հավաքականների դեմ խաղերին։
2012 թվականի հունիսի 4-ին ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ Պիետը կատարել է իր նորամուտը Կանադայի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ջուլիան Դե Գուզմանին[10]։
2013 թվականին Սամուելն ընդգրկվել է Կանադայի ազգային հավաքականի հայտացուցակում`մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է Մարտինիկայի[11] և Մեքսիկայի[12] հավաքականների դեմ։ Նույն տարում Պիետը երիտասարդական թիմի կազմում մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Կուբայի[13] ԱՄՆ-ի[14] և Նիկարագուայի[15] երիտասարդական հավաքականների դեմ։
2015 թվականին Սամյուելն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ճամայկայի[16] և Սալվադորի[17] հավաքականների հետ հանդիպումներին։
2017 թվականին Պիետը երրորդ անգամ ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, որի ընթացքում նա մասնակցել է Ֆրանսիական Գվիանայի[18], Կոստա Ռիկայի[19], Հոնդուրասի[20] և Ճամայկայի[21] հավաքականների դեմ խաղերին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամյուել Պիետ» հոդվածին։ |
|