Ենթակատեգորիա | • խտրականություն • Լուքիզմ |
---|
Սայզիզմ կամ կառուցվածքային խտրականություն (անգլ.՝ sizeism), անարդար կամ կանխակալ վերաբերմունք, որն ուղղված է մարդկանց՝ պայմանավորված նրենց կառուցվածքով։
Խտրականության այս տեսակը կարող է ունենալ տարբեր ձևեր, սկսած ինչ-որ մեկին աշխատանքի չնդունելուց, քանի որ նա համարվում է չափազանց կարճահասակ կամ բարձրահասակ, մինչև անգամ ավելորդ քաշ կամ թերքաշ մարդկանց հանդեպ արհամարհանքով վերաբերվելը։
Ներկայումս չկա որևէ հատուկ հակախտրական օրենք,որը արգելում է սայզիզմը,չնայած այն չափազանց տարածված է[1]։ Սայզիստական կարծրատիպերը (ինչպես օրինակ՝ «գեր մարդիկ ծույլ են» կամ «թերքաշ մարդիկ սովամահ են լինում») հաճախ արմատացած են ժամանակակից հասարակության մեջ։
ԱՄՆ-ում հակախտրական ակտերի ցանկը չի ներառում սայզիզմը որպես հանցագործություն,վիրավորանք (թեպետ «ցանկացած այլ գործոն,որոնք կապված չեն արժանիքների հետ» ներառված է)[2]։
EOCC կայքում նշվում է[3]․
Հասակի և քաշի պահանջները հակված են անհամաչափորեն սահմանափակելու որոշ պաշտպանված խմբերի աշխատանքի ընդուվելու հնարավորությունները, և եթե գործատուն չի կարող ցույց տալ, թե ինչպես են պահանջները կապված աշխատանքի հետ, դա կարող է անօրինական համարվել դաշնային օրենքով։ Մի շարք նահանգներում և բնակավայրերում կան հատուկ օրենքներ, որոնք արգելում են խտրականությունը՝ հիմնված հասակի կամ քաշի վրա, եթե դրանք հիմնված չեն աշխատանքի իրական պահանջների վրա։ Հետևաբար եթե կապված չէ աշխատանքի բնույթի հետ, պետք է խուսափել քաշի և հասակի վերաբերյալ հարցումներից։
Հետևաբար կառուցվածքային խտրականությունը կարող է անօրինական լինել դաշնային օրենքով, եթե դա աշխատանքի պահանջ չէ[3]։
Սայզիզմ կարող է հիմնված լինել հասակի, քաշի կամ երկուսի վրա էլ, հետևաբար պայմանավորված է այս հատկանիշների հետ կապված խտրականության հետ, բայց ոչ մեկի հոմանիշը չէ։ Կախված նրանից, թե աշխարհում որտեղ են գտնվում կամ ինչպես են ապրում, մարդիկ կարող են հակված լինել հատկապես բարձրահասակ, բարեկազմ,ցածրահասակ կամ հաստլիկ լինելուն, և շատ հասարակություններ ունեն ներքին վերաբերմունք կառուցվածքի մասին։ Մարմնի շեղումների մեկ այլ դրսևորում է մկանային զանգվածը և կմախքի չափը, որոնք հաճախ կապված եմ սեռի հետ համապատասխանության աստիճանին, բայց պարտադիր չէ, որ հարուցեն շեղումներ սեռից։ Իբրև ընդհանուր կանոն, սայզիստական ենթադրում է, որ ինչ-որ մեկը կարծում է՝ իր կառուցվածքը վերադասելի է այլ մարդկանց կառուցվածքի նկատմամբ և բացասաբար են անդրադառնում վերջիններիս։ Սայզիստական խտրականության օրինակները կարող են ներառել մարդուն աշխատանքից ազատելը ավելորդ քաշի կամ ծայրահեղ ցածրահասակ լինելու պատճառով, թեև նրա աշխատանքը չի տուժել։ Սայզիզմը հաճախ ունենում է հատուկ հասակ և քաշ ունեցող մարդկանց մասին մի շարք կարծրատիպերի ձև։ Սայզիստական վերաբերմունքը կարող է նաև արտահայտվել ֆիզիկական տհաճությամբ տարբեր կառուցվածքի մարդկանց հանդիպելիս և կարող է դրսևորվել հատուկ ֆոբիաներով, ինչպիսիք են կակոմորֆոբիան (վախ գեր մարդկանցից), վախ բարձրահասակ կամ ցածրահասակ մարդկանցից։
Սայզիզմը համահունչ է մարմնի իդեալական կամ «նորմալ» ձևի ու չափի սոցիալական կառուցվածքին, և թե ինչպես է դա ձևավորվում մեր միջավայրում։ ԱՄՆ-ում նկատելի է նորմատիվ մարմնի օրինակով ձևավորված հասարակական բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ հեռախոսային խցիկներ, խմելու շատրվաններ, լոգարանների վարդակներ(լվացարաններ, զուգարաններ, տաղավարներ), աթոռներ, սեղաններ, վերելակներ, աստիճանավանդակներ, և դռների բացվածքներ[4]։ Դիզայնավորումը կատարվում է հիմնականում գործածողների չափերին համապատասխան (հասակ, քաշ, ձեռքերի և ոտքերի համաչափ երկարություն, ազդրերի ու ուսերի լայնություն)։
Բոդիշեյմինգը, իսկ ավելի կոնկրետ՝ տղամարդկանց և կանանց մոտ «ավելորդ քաշ» հասկացությունը սայզիզմի լայնորեն տարածված բնութագիր է՝ դրսևորված նախապաշարմունքների և խտրականության տեսքով, ինչը կարող է ներառել և՛ նիհարությունից[5], և՛ գերությունից ամաչելը[6]։
Հիմնվելով ավելի քան 3000 ամերիկացիների շրջանում կատարված հարցումների վերլուծության վրա՝ քաշի և հասակի խտրականությունը, որը սայզիզմի ձև է, դասվել է սեռից, տարիքից և ռասայից անմիջապես հետո՝ որպես խտրականության բարձր աստիճան ունեցող գործուն։ Պատասխանողների իգական սեռի ներկայացուցիչների շրջանում քաշի և հասակի խտրականությունը գերազանցում է ռասայական խտրականությունը՝ որպես ենթարկվող խտրականության երրորդ տարածված ձևը։ Այս խտրականությունը դրսևորվել է բազմաթիվ միջավայրերում, այդ թվում՝ գործատուների, առողջապահության ոլորտում փոխհարաբերությունների, կրթական ոլորտի, ինչպես նաև անձնական և ընտանեկան հարաբերությունների շրջանակներում[7]։
Հայտնաբերվել է, որ ավելի մեծ տարածվածություն է եղել այն հարցվողներ շրջանում, որոնք ներկայացել են որպես իգական սեռի ներկայացուցիչ, ընդ որում, կին հարցվողների 10%-ը նշել է, որ ունեցել է քաշի և հասակի խտրականության զգացում՝ տղամարդ հարցվողների 5%-ի համեմատ։ Երիտասարդ կանանց համար այս թվերը դեռևս աճող են, 35-44 տարեկան կանանց 14,1%-ն է արտահայտվել քաշի և հասակի վրա հիմնված խտրականության մասին, իսկ 45-54 տարեկան կանայք մեծ հավանականությամբ գրեթե հինգ անգամ ավելի շատ են բախվել այդ խտրականությանը, քան իրենց 65-74 տարեկան «գործընկերները»։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աֆրոամերիկացի կանայք ավելի հաճախ են ենթարկվում քաշի և հասակի խտրականության, ընդ որում հարցվողների 23,9%-ը հայտնել է միջադեպի մասին[7]։
Պարզվել է, որ չաթավոր գիրություն ունեցող կամ մարմնի զանգվածի ինդեքսը՝ 30-35 ցուցանիշով կանայք երեք անգամ ավելի շատ են հակված քաշի խտրականության,քան նույն քաշի տղամարդիկ[7]։
Չնայած թիրախավորվածների կյանքի վրա քաշի խտրականությունը և դրա բացասական ազդեցությունները փաստող զգալի հետազոտություններին[8][9][10][11][12][13][14][15], ԱՄՆ Սահմանադրության և դաշնային օրենքների համաձայն, քաշի խտրականությունը օրինական է։ Բացառությամբ Միչիգան նահանգի և մի շարք այլ բնակավայրերի (ինչպես՝ Սան Ֆրանցիսկո և Սանտա Կրուզը Կալիֆորնիայում, Վաշինգտոն, Կալիֆորնիա, Ուրբանա, Իլինոյս, Բինգհեմթոն,Նյու Յորք և Մեդիսոն, Վիսկոնսին), որոնք ընդունել են օրենսդրություն, ինչը բացահայտորեն արգելում է քաշի վրա հիմնված խտրականությունը, ամերիկացիները փաստացի կենսունակ միջոցներ չունեն քաշի խտրականությանը առերեսվելու դեպքում իրավական պաշտպանություն փնտրելու համար, և ԱՄՆ քաղացիական իրավունքների գործեղ օրենքներն արգելում են խտրականությունը հիմնված միայն ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սեռի և ազգային ծագման վրա[16]։ Որոշ անահտներ փորձել են խտրականության հայտեր ներկայացնել հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի (ՀԱՕ) համաձայն, սակայն հայցվորները պետք է ապացուցեն, որ իրենց քաշը հաշմանդամություն է կամ ընկալվում է որպես հաշմանդամություն՝ համաձայն ՀԱՕ-ի սահմանումների, ինչը շատ մարդկանց դեպքում չի հաջողվել[17][18]։ Այսպիսով, այս օրենքով քիչ դեպքեր են հաջողվել, և այդ հաջողությունների մեծ մասը տեղի է ունեցել 2009 թվականից հետո, երբ Կոնգրեսն ընդլայնեց հաշմանդամության սահմանումները՝ ներառելով «ծանր գիրություն»-ը (բայց ոչ չափավոր գիրությունը,ավելորդ քաշ կամ թերքաշ)որպես արժեզրկում։ Օրիանկ՝ 2012 թվականին ԱՄՆ-ի զբաղվածության հավասար հնարավորությունների հանձնաժողովը (ԶՀՀՀ) հաջողությամբ 2 վճիռ է կայացրել աշխատակիցների օգտին, որոնք ազատվել են աշխատանքից, քանի որ գործատուները նրանց համարում էին հաշմանդամ՝ իրենց գիրությամբ պայմանավորված և նրանց խիստ գիրությունը այժմ քողարկված հաշմանդամություն էր նոր փոփոխության համաձայն։ Չնայած վերջին մի քանի հաջողություններին, քաշի ոչ բոլոր խտրականություններն են լուծվում հաշմանդամության համատեքստում, և իրավական միջոցները,որոնք կարող են ուղղակիորեն անդրադառնալ քաշի խտրականությանը որպես օրինական սոցիալական անարդարություն բացակայում են[17]։