Սայմոնը և կախարդը անգլ.՝ Simon and the Witch | |
---|---|
Հեղինակ | Margaret Stuart Barry? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | մանկական գրականություն և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Ուիլյամ Քոլինս, որդիներ |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 23, 1976 |
Սայմոնը և կախարդը (անգլ.՝ Simon and the Witch), Մարգարետ Ստյուարտ Բերրիի մանկական գիրքն է, որը հրապարակվել է Քոլինզի կողմից, նկարազարդվել է Լինդա Բիրչի կողմից։ Նույն անվանումն ունի նաև գրքին հաջորդած ժողովածուն։ Սայմոնը շատ խելացի դպրոցական է, որն ունի իրական կախարդ ընկեր։ Վերջինս շատ հիմարիկ է և մեծ պարծենկոտ։
Հետևելով 1985 թվականի առաջին պատմվածքի դրամատիզացմանը` որպես մանկական Up Our Street BBC-ի ժողովածուի մաս, 1987 թվականին գաղափարը մշակվել է հեռուստատեսային շարքի համար։ Երկու եթերեաշրջան ցուցադրված շարքի գլխավոր դերերում էին Էլիզաբեթ Սփրիգգսը (Կախարդ) և Հյուգ Փոլլարդը (Սայմոն)[1]։
Առաջին գլխում, որի անունն է «Հակառակ կախարդանք», կախարդը Սայմոնին սովորեցնում է, թե ինչպես կարելի է դպրոցի այգեպանին դարձնել գորտ, սակայն մոռանում է, թե ինչպես կարելի է նրան նորից մարդ դարձնել։ Վերջում նա հիշում է կախարդական խոսքերն ու նրան նորից մարդ դարձնում, պնդելով, որ նախկինում նա երբեք չէր մոռանում կախարդական խոսքերը։
Երկրորդ գլխում, որի անունը «Կորած կախարդական փայտիկ է», կախարդը կորցնում է իր կախարդական փայտիկը, ինչի պատճառով էլ Սայմոնը նրան տանում է ոստիկանության բաժին, որտեղ կախարդը հրապուրվում է ոստիկան Սքրաֆֆի համազգեստով, և այդպես ոստիկան է դառնում։ Երեքը միասին վերջապես գտնում են կախարդի փայտիկը, որը գողացել էին երկու գողեր և օգտագործում էին որպես կրակխառնիչ։
Երրորդ գլխում, որը կոչվում է «Կախարդը ծովափին», արձակուրդներին Սայմոնը կախարդին մեկ օրով տանում է ծովի ափ, որտեղ նա այնպես է անում, որ Լա Մանշը կորի, չհավատալով Սայմոնի այն հավաստիացումներին, որ այն չի վարարում։ Նա խոստանում է վերադարձնել այն նույն տեսքով, որով ներկայացնում են երեկոյան լուրերում, և այդպես էլ անում է։ «Կախարդը կարմրախտ ունի» վերնագրով չորրորդ գլխում կախարդը վարակվում է գերմանական կրկնակի կարմրախտով, ինչի պատճառով գնում է հիվանդանոց։
Նա տեսնում է, թե ինչպես են հիվանդները սայլակով տեղաշարժվում և նրանց համար մրցույթ է կազմակերպում։ Նրանք այնքան են ուրախանում, որ իրենց ավելի լավ են զգում և գնում են տուն։
Հինգերորդ գլխում, որի վերնագիրն է «Հելոուին», կախարդը (որը մինչ այդ երբեք չէր լսել Հելոուինի մասին) գնում է Հելոուինի առթիվ կազմակերպված խնջույքի, բայց նրան դուր չեն գալիս կեղծ կախարդները։ Բարեբախտաբար հայտնվում են նրա հարյուր բարեկամները՝ իրենց սև կատուների հետ, և նրանք դղրդացնում են խնջույքը, շատ անգամներ ցուցադրելով իրենց կախարդանքը։ Գրքի վերջին գլուխը՝ «Կախարդի հաճախորդը», վերաբերվում է Սուրբ ծննդյանը։ Կախարդը այնպես է անում, որ ձնեմարդը իրական դառնա, և նրան ներկայացնում է մարդկանց որպես իր քեռի Ֆրեդ։
Սայմոնն ու կախարդը ժողովածուի այլ գրքեր.