Սանասար Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ըմբիշ |
Պարգևներ և մրցանակներ |
Սանասար Ռազմիկի Հովհաննիսյան (փետրվարի 5, 1960, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ըմբիշ։ Սպորտի վաստակավոր վարպետ (1980)։ Ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը (1984)։ Աշխատել է Մոսկվայի «Սպարտակ» ԿՄԸ-ում։ Օլիմպիական (1980), աշխարհի (1981), Եվրոպայի (1980, 1986), ԽՍՀՄ (1981, 1990) ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն, աշխարհի և ԽՍՀՄ բազմակի գավաթակիր։ Օլիմպիական չեմպիոն դարձած խորհրդային ամենաերիտասարդ ազատոճային ըմբիշն է (այդ բարձրագույն տիտղոսը նվաճել է 20 տարեկան հասակում), ինչպես նաև՝ հայազգի առաջին ազատոճային օլիմպիական չեմպիոնը և օլիմպիադայի ոսկե մեդալ նվաճած հայազգի երկրորդ ըմբիշը։ 1980 թվականին Մոսկվայում անցկացված ամառային օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտում, մրցագորգ դուրս գալով յոթերորդ անգամ, ռումինացի Ալեքսանդր Կիչոնին հաղթել է 9:3 հաշվով[1]։
Ծնվել է 1960 թվականին, Մոսկվայում։ Եղել է վաստակավոր մարզիչ Օթարի Կվանտրիշվիլու սանը։ Հանդես է եկել որպես Մոսկվայի «Սպարտակ» մարզական ընկերության անդամ, 1981 թվականից՝ մեջքի լուրջ վնասվածքով։ 1981 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր, 1986-ին՝ Եվրոպայի չեմպիոն[2], ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր[3]։
Սանասար Հովհաննիսյանի կրտսեր եղբայրը՝ Գոռ Չախալը (Գոռ Հովհաննիսյան), ճանաչված նկարիչ է[4]։
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |