Բնակավայր | ||
---|---|---|
Սանտա Կրուզ դել Նորտե | ||
Երկիր | Կուբա | |
Համայնք | Havana Province? և Mayabeque Province? | |
Մակերես | 376 կմ² | |
ԲԾՄ | 5 մետր | |
Ժամային գոտի | EDT? | |
| ||
Սանտա Կրուզ դել Նորտե (իսպ.՝ Santa Cruz del Norte), քաղաք և համայնք Կուբայի Մայաբեկ նահանգում։ Մինչև 2011 թվականը եղել է Հավանա նահանգի մի մասը։ Այն գտնվում է հյուսիսային ափին, Հավանա և Մատանզաս քաղաքների միջև, Սանտա Կրուզ գետաբերանին։
Քաղաքը հիմնադրվել է 1800 թվականին, այն ժամանակ` որպես ձկնորսական համայնք, և 1931 թվականին ստացել է համայնքի կարգավիճակ[1]։ Այն Havana club ռոմի թորման հիմնական վայրն է. այս ռոմի բոլոր մուգ տեսակներն արտադրվում են Սանտա Կրուզ դել Նորտեում։ Թորման գործընթացին կարող են ականատես լինել զբոսաշրջիկները, քաղաքի հյուրերը։ Արդյունաբերության մյուս ճյուղերից քաղաքում զարգացած են էներգիայի արտադրությունը, նավթի արդյունահանումը և ձկնորսությունը։
Համայնքը բաժանված է Սանտա Կրուզ դել Նորտեյի «consejos populares» (պատշաճ քաղաք) և Բակունայագուա[2], Բոկա դե Խարուկո, Խիբակոա, Էլ Ֆրեիլ, Արկոս դե Կանասի, Էլ Կոմինո, Լա Սիերա, Կամիլո Կիենֆուեգոս, Լոմա դել Տանկու, Էլ Ռուբիո և Պաուլա գյուղերի միջև[1]։ Հերշեյ երկաթուղին քաղաքը կապում է Մատանզասի հետ։ Այն հիմնականում օգտագործում են դիզելային բեռնատար գնացքները։
2004 թվականին Սանտա Կրուս դել Նորտե համայնքն ունեցել է 32.576 բնակչություն[3]։ Ընդհանուր մակերեսը 376 կմ2 է[4], բնակչության խտությունը կազմում է 86.6 կմ2։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրուզ դել Նորտե» հոդվածին։ |
|