![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 21, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Մինեսոտայի համալսարան և Richland High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կոմպոզիտոր, թատերական ռեժիսոր, մոնտաժող և դերասան |
Ամուսին(ներ) | Jessica Fontana?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Սանտինո Ֆոնտանա (անգլ.՝ Santino Fontana, մարտի 21, 1982[1], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ, «Թոնի» մրցանակի դափնեկիր։ Առավել հայտնի է «Խելագար նախկին ընկերուհի» հեռուստասերիալում (2015-2016) կատարած Գրեգ Սերանոյի դերով, ինչպես նաև «Սառցե սիրտը» մուլտֆիլմի արքայազն Հանսի հնչյունավորմամբ (2013)։
Ֆոնտանան ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սթոքտոն քաղաքում[4]։ Նա կիսով չափ իտալացի է, կիսով չափ էլ՝ պորտուգալացի և իսպանացի[5]։ 2000 թվականին Ֆոնտանան ավարտել է Վաշինգտոն նահանգի Ռիչլենդ քաղաքում գտնվող Ռիչլենդի միջնակարգ դպրոցը[6]։ 2004 թվականին Մինեսոտայի համալսարանի/Գաթրիի թատրոնի դերասանական ֆակուլտետում ստացել է գեղարվեստի բակալավրի դիպլոմ[7]։
2005 թվականին Ֆոնտանան դարձել է «Կատարյալ հարմոնիա» երաժշտական կատակերգության համահեղինակը[8] և առաջին անգամ խաղացել է Ֆիլիպ Ֆելոուս V-ի դերը[9][10]։ 2006 թվականին «Ֆանտաստիկները» օֆֆ-բրոդվեյական վերածնված մյուզիքլում խաղացել է Մեթի դերը[11][12]։ Բրոդվեյում Ֆոնտանան առաջնաելույթ է ունեցել «Բիլի Էլիոթ» բեմադրությունում, որը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի հուլիսի 4-ը։ 2010 թվականին որպես պիեսում երկորդա պլանի լավագույն դերասան «Բրայթոն Բիչի հիշողությունները»-ում աշխատանքի համար ստացել է «Դրամա Դեսկ» մրցանակը։ 2013 թվականին Ռոջերսի և Համերսթայնի «Մոխրոտիկ» բրոդվեյական բեմադրությունում խաղացել է արքայազն Թեֆորի դերը։ Այս դերի համար նա ստացել է «Թոնի» մրցանակի անվանակարգ (մյուզիքլում լավագույն տղամարդկային դեր)։
2013 թվականին հնչյունավորել է «Սառցե սիրտը» Դիսնեյի մուլտֆիլմի արքայազն Հանսին։
2015 թվականին Ֆոնտանան դարձել է առաջին հրավիրված դերասանը, որը մեկ տարում երեք անգամ ելույթ է ունեցել Մորմոնի աղոթատան երգչախմբի հետ[13]։ 2015 թվականին «Խելագար նախկին ընկերուհի» երաժշտական կատակերգությունում ստացել է կանոնավոր դերերից մեկը (գլխավոր դերում՝ Ռեյչել Բլում)[14]։
2011 թվականին Ֆոնտանան սկսել է հանդիպել դերասանուհի Ջեսիկա Հերշբերգի հետ[15]։ Նրանք նշանադրվել են 2014 թվականի սեպտեմբերին[16] և ամուսնացել 2015 թվականի սեպտեմբերի 5-ին[15]։ 2019 թվականի սեպտեմբերին զույգն ունեցել է դուստր[17]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010 | ս | Լավ կին | The Good Wife | Դենի Ուիլոբի |
2011 | ս | Քւյր Ջեքի | Nurse Jackie | Դևիդ |
2011 | հֆ | Որքան կարևոր է լինել լուրջ | The Importance of Being Earnest | Ալջերնոն Մոնկրիֆ |
2012 | ս | Տաղանդավոր | A Gifted Man | Ջինի Թիփթոն |
2012 | ս | Սիրելի բժիշկ | Royal Pains | Ջեյսոն |
2012 | ս | Պատրաստված է Ջերսիում | Made in Jersey | Վան Պելտ |
2013 | մֆ | Սառցե սիրտը | Frozen | արքայազն Հանս |
2014 | ֆ | Ջեք Ռայան։ Քաոսի տեսություն | Jack Ryan: Shadow Recruit | վազող բանկիր |
2014 | ս | Մոցարտը Ջունգլիներում | Mozart in the Jungle | Մոցարտ |
2015 | մֆ | Սառը տոնակատարություն | Frozen Fever | արքայազն Հանս |
2015 | ֆ | Քույրեր | Sisters | պարոն Գրինթ |
2015-2017 | ս | Խելագար նախկին ընկերուհի | Crazy Ex-Girlfriend | Գրեգ Սերանո |
2016 | ս | Անխելքները | BrainDead | Քևին |
2016 | ս | Կապույտի երանգները | Shades of Blue | Դևիդ Սապերշթեյն |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտինո Ֆոնտանա» հոդվածին։ |
|