![]() | |
Տեսակ | սննդային ապրանքանիշ |
Ենթատեսակ | կոնֆետ |
Սաուը փաչ քիդս (Ֆրանսիայում հայտնի է որպես Very Bad Kids[1], իսկ Կանադայում և Մեծ Բրիտանիայում՝ Maynards Sour Patch Kids)՝ փափուկ կոնֆետների բրենդ է, որոնք պատված են ինվերտ շաքարով և թթվաշաքարով (կիտրոնաթթվի, գինեթթվի և շաքարի խառնուրդ[2])։ Գինեթթուն և կիտրոնաթթուն կոնֆետին տալիս են սուր թթվաշ համ, մինչդեռ ինվերտ շաքարը՝ քաղցր փափկություն[3]։ Սաուը փաչ քիդս էքստրեմը, որն ունի նաև մալաթաթու (malic acid)՝ գինեթթվի և կիտրոնաթթվից բացի, համարվում է Սաուը փաչ շարքի ամենաթթու տարբերակը[3]։ Բրենդի «Sour Then Sweet» («Սկզբում թթու, հետո՝ քաղցր») և «Sour. Sweet. Gone.» («Թթու, քաղցր, անհետ») կարգախոսները խորհրդանշում են կոնֆետի՝ թթվաշից դեպի քաղցր անցնող համը[4]։
Սաուը փաչ քիդս կոնֆետները ստեղծել է Ֆրենկ Գալատոլին 1970-ականների սկզբներին։ Սկզբում կոնֆետները կրում էին «Mars Men» անունը։ Այդ ժամանակ Ֆրենկ Գալատոլին աշխատում էր որպես հրուշակագործ «Jaret International» ընկերությունում.[1][5]։ 1970-ականների վերջին «Cadbury» ընկերությունը և «Malaco Licorice Company» ընկերությունը համատեղ հիմնում են «Allen Candy Company» ընկերությունը Կանադայի Համիլտոն քաղաքում՝ կոնֆետների արտադրության համար[6]։ 1985 թվականին կոնֆետները վերանվանվում են «Սաուը փաչ քիդս[1][5]»։ Համարվում է, որ անունը փոխվել է՝ կապիտալիզացնելով այն ժամանակ հայտնի «Cabbage Patch Kids» տիկնիկների սերիայի ժողովրդականությունը[1]։ «Mondelez International»-ը ներկայումս զբաղվում է քաղցրավենիքի արտադրությամբ՝ 1990-ականների վերջին «Allen Candy Company»-ի ձեռքբերումից հետո[6]:
«World Gone Sour»՝ 2011 թվականին թողարկված վիդեոխաղ, որը հիմնված է Սաուը փաչ քիդս կոնֆետների վրա։ Խաղը ստեղծում է «Playbrains» ընկերությունը և հրապարակել է «Capcom» ընկերությունը։ Այն թողարկվում է՝ 2011 թվականի դեկտեմբերի 20-ին՝ PC-ի համար, 2012 թվականի ապրիլի 10-ին՝ «PlayStation Network»-ում, 2012 թվականի ապրիլի 11-ին՝ «Xbox Live Arcade (XBLA)» հարթակում։ Խաղը հանվել է թվային հարթակներից մոտավորապես 2015 թվականին[7]։
2014 թվականին շուկա դուրս եկավ Սաուը փաչ քիդսի համով ծամոն[8]։
2018 թվականին՝ «Dreyer's» ընկերությունը թողարկեց Սաուը փաչ քիդսի համով պաղպաղակ[9]։ «J&J Snack Foods» ընկերությունը ներկայացրեց Սաուը փաչ քիդսի համով սառեցված պաղպաղակաձողիկներ։
2018 թվականին «Post» ընկերությունը թողարկեց Սաուը փաչ քիդսի համով նախաճաշի շիլա[10], որը ձևով հիշեցնում էր կոնֆետներն ու պատված էր թթվաշաքարով, որը լուծվում էր կաթի մեջ[11]։
2024 թվականի մայիսի 6-ին խանութների դարակներին հայտնվեցին Սաուը փաչ քիդս օրեո թխվածքները՝ բլիթի և կրեմի մեջ գունավոր թթվաշ շաքարի հատիկներով[12]։