Սառա Գավրոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Յորքի համալսարան, Էդինբուրգի արվեստի քոլեջ և The Camden School for Girls? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
IMDb | ID ID 0310673 |
Սառա Գավրոն (անգլ.՝ Sarah Gavron, ապրիլի 20, 1970[1], Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռեժիսոր։
Սառա Գավրոնը ծնվել է բրիտանական տպագրական բիզնեսի միլիոնատեր, բարերար, աշխատանքի հարատև պեր Ռոբերտ Գավրոն բարոն Գավրոնի և Լոնդոնի պառլամենտի անդամ, Լոնդոնի նախկին փոխքաղաքապետ Նիքի Գավրոնի ընտանիքում։ Սառան սովորել է Աղջիկների Կամդեն քոլեջում[2]։ Անգլերենի բակալավրի աստիճան 1992 թվականին ստացել է Յորքի համալսարանից[3], կինոգիտության մագիստրոսի աստիճան ստացել է Հերիոթ-Ուաթ համալսարանի Էդինբուրգի գեղարվեստի քոլեջից[4]։ Շուրջ 3 տարի աշխատել է BBC-ում։ Այնուհետև սովորել է Լոնդոնի Ազգային ֆիլմերի և հեռուստատեսության դպրոցի լիամետրաժ ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում։
Դերասան Ռաֆի Գավրոնը Սառայի խորթ եղբոր՝ Սիմոն Գավրոնի որդին է։
Գավրոնն իր կարիերան սկսել է որպես վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, մի դաշտ, որը կարծես «ավելի մատչելի է այդ պահին», սակայն շարունակել է նաև նկարահանել պատմողական ֆիլմեր[5]։ Առաջին լիամետրաժ ֆիլմը նկարել է 2007 թվականին Բրիտանացի վիպասան Մոնիկա Ալիի «Brick Lane» համանուն վեպի հիման վրա։
2015 թվականին նկարել է Suffragette ֆիլմը, որտեղ աշխատանքային սուֆրաժիստուհու դերը խաղում է Քերի Մելիգանը։ 2015 թվականի մարտին ֆիլմը ձեռք է բերել Focus Features կինոընկերությունը[6]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականին Telluride կինոփառատոնի ժամանակ։
Սառա Գավրոնը 2007 թվականին որպես լավագույն ռեժիսոր առաջադրվել է Բրիտանական կինոակադեմիայի և Բրիտանական անկախ ֆիլմերի մրցանակների՝ «Brick Lane» (Աղյուսե նրբանցք) ֆիլմի համար։ Բրիտանական կինոյի Դինարդ կինոփառատոնում լավագույն սցենարի համար ֆիլմն արժանացել է արծաթե հիչքոքի[7]։ «Suffragette» ֆիլմի համար Հեմփթոն միջազգային կինոփառատոնում արժանացել է «Tangerine Entertainment Juice» մրցանակի, ինչպես նաև Mill Valley կինոփառատոնի հանդիսատեսի մրցանակի՝ որպես ռեժիսոր[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Գավրոն» հոդվածին։ |
|