Սառա Գարսիա Գրոս | |
---|---|
Ծնվել է | 1986 |
Ծննդավայր | Չալչուապա, Western Santa Ana, Սանտա Անա, Սալվադոր |
Քաղաքացիություն | Սալվադոր |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Մասնագիտություն | իրավապաշտպան և կանանց իրավունքների պաշտպան |
Պարգևներ և մրցանակներ |
Սառա Գարսիա Գրոս (իսպ.՝ Sara García Gross, 1986, Չալչուապա, Western Santa Ana, Սանտա Անա, Սալվադոր), սալվադորցի ակտիվիստ, ֆեմինիստ և մարդու իրավունքների պաշտպան։ Աշխատում է թերապևտիկ, բարոյական և եվգենիկ աբորտների ապաքրեականացման քաղաքացիական խմբում, ինչպես նաև հանդիսանում է Սալվադորի կանանց իրավապաշտպանների ցանցի անդամ։
Սառա Գարսիան ծնվել է 1986 թվականին, Սալվադորի Չալչուապա քաղաքում[1]։ Նա հոգեբանության գիտական կոչում է ստացել Կենտրոնական Ամերիկայի համալսարանից։ Այնուհետև Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում կատարել է գենդերային ուսումնասիրություններ։ 2019 թվականի հունիսին գեներալ Սան Մարտինի ազգային համալսարանից (Բուենոս Այրես, Արգենտինա) ստացել է մագիստրոսի կոչում Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում մարդու իրավունքների և ժողովրդավարացման ոլորտում[2]։
2014 թվականին ներկայացրել է Del Hospital a la Cárcel աուդիո զեկույցը, որտեղ անդրադարձել է կանանց սեռական և վերարտադրողական իրավունքներին վերաբերող հարցերին[3]։ Գրոսը աշխատում է թերապևտիկ, բարոյական և եվգենիկ աբորտների ապաքրեականացման հարցերով քաղաքացիական խմբում։ Դա բազմապրոֆիլ հասարակական կազմակերպություն է, որը հանդես է գալիս Սալվադորյան աբորտների օրենսդրության փոփոխությունների բնագավառում։ Բացի այդ, նրանք օժանդակում են սեռական դաստիարակությանը և պաշտպանում են աբորտի կամ հարակից դեպքերի համար մեղադրվող կամ դատապարտված կանանց[2]։ Գարսիան նաև Սալվադորյան կանանց իրավապաշտպան ցանցի անդամ է[4]։
2019 թվականի հունվարին Փարիզի Դիդերոյի համալսարանը նրան շնորհել է Սիմոնե դը Բովուար մրցանակ՝ բռնաբարության դեպքում, մարդկանց առևտրի և երբ մոր կյանքը վտանգված է կամ մայրը անչափահաս է աբորտը ապաքրեականացնելուն ուղղված ջանքերի համար[5]։
|