Սառիչ հրվանդան

Տեսարանը Կոկիյաբել լեռնաշղթայից դեպի հրվանդանի արևմտյան մասը (ծայրագույն կետը չի երևում)

Սառիչ (ուկրաիներեն՝ Сарич, Ղրիմի թաթարերեն՝ Sarıç, Сарыч), հրվանդան է Ղրիմի թերակղզում, այն հանդիսանում է Ղրիմի թերակղզու և Ուկրաինայի ամենահարավային կետը, գտնվում է 44°23′14″ հս․ լ. 33°44′17″ ավ. ե.HGЯO կոորդինատներում։ Վարչական առումով գտնվում է Սևաստոպոլի քաղաքային կոմիտեի ենթակայության տակ գտնվող տարածքի կազմում։

Սառիչ հրվանդանից 5 կմ հեռավորության վրա է գտնվում Ֆորոս ավանը, Սևաստոպոլի կենտրոնից գտնվում է 30 կմ, իսկ Յալթայից մոտ 40 կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մինչև Թուրքիայի Անատոլիական ափեզրին գտնվող Կերեմպե հրվանդանը կազմում է 142 մղոն։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Սառիչ հրվանդանի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Ռուսական սևծովյան էսկադրայի և գերմանա-թուրքական հածանավեր «Գեբենի» և «Բրեսլաուի» միջև։