- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սառնակունք (այլ կիրառումներ)
Սառնակունք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Սառնակունք է[1]։ Խորհրդային Միության սկզբնական շրջանում կոչվել է Սայբալու։ Սառնակունք է վերանվանվել 1946 թվականին։
Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում` սարահարթին, ծովի մակերևույթից մոտ 2100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 115 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Երևան-Գորիս ավտոմայրուղու վրա։
Գյուղն հիմնադրվել է 1920-ականներին։ Հիմնական բնակիչները եղել են ղալաջուղցիները, ովքեր թողնելով ձորում գտնվող իրենց հին բնակավայրը բարձրացել և նոր գյուղ են հիմնել բարձր լեռնային գոտում։ Սառնակունքից 10 կմ հս-արևելք առկա են մ.թ.ա. VIII-VII հազ. ժայռապատկերներ, որոնք ապացուցում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Գյուղի հյուսիսարևելյան մասում տեղակայված են եղել Ձկնարած, Բերդ, Բերդաշեն և Մուխրաբակ ավերակ գյուղերը։
1945 թվականին Սառնակունքում հայտնաբերվել են հնագույն հայկական դրամներ, որոնց մեջ կային նույնիսկ Տիգրան Մեծի և Արտավազդ II-ի ժամանակներում հատված դրամներ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սառնակունքի մշտական բնակչությունը կազմել է 474, առկա բնակչությունը՝ 444 մարդ[2]։ Բնակիչները հայեր են[3][4], որոնց նախնիները եկել են Նախիջևանից, Ջուղայից, նախկին Ղալաջուղ գյուղից և Սիսիանից[4]։ Ստորև ներկայացված է Բռնակոթ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Տարի
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
363
|
744
|
703
|
658
|
539
|
434
|
514[5]
|
474[2]
|
Սառնակունքի գյուղատնտեսության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը։ Գյուղացիները զբաղվում են հացահատիկի մշակմամբ, մանր ու խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ[6]։
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 4,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 502
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Մութ ժամերին Սառնակունք գյուղում տեղաշարժվելը վտանգավոր է ու դժվար». «Առավոտ». Հոկտեմբերի 19, 2012 թ.(չաշխատող հղում)
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 189)։
|