Սառցե դարաշրջան անգլ.՝ Ice Age | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք |
Հորինված երկիր | սառցե դարաշրջանի աշխարհ |
Ռեժիսոր | Քրիս Ուեջ |
Հնչյունավորում | Ռեյ Ռոմանո, Ջոն Լեգուիզամո, Քրիս Ուեջ, Քուին Լաթիֆա և Դենիս Լիրի |
Պրոդյուսեր | Blue Sky Studios |
Երաժշտություն | Դևիդ Նյուման, Ջոն Փաուել և Ջոն Դեբնի |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Blue Sky Studios |
Դիստրիբյուտոր | 20th Century Studios |
Թվական | 2002 |
iceagemovies.com(անգլ.) |
«Սառցե դարաշրջան» (անգլ. Ice Age)- Blue Sky Studios), անիմացիոն ֆիլմերի ստուդիա, պատմում է Մամոնտի արկածների, Ատամնավոր վագրի, Ծույլ Սկյուռիկի մասին նախապատմական ժամանակներում։ Սառցե դարաշրջանից մինջև՝ Դրեյֆի մայրցամաքները[1]։ Ֆիլմի սերիաները թողարկվել են 2002-2012 թվականներին, վերջնական ֆիլմի թողարկումը նախատեսված էր 2019 թվականին[2]։ Նախատեսվում էր ստեղծվել անիմացիոն շարք, հիմնվելով մի շարք ֆիլմերի վրա։
Ընդհանուր առմամբ ֆրանչայզների շրջանակներում թողարկվել են 5 լիամետրաժ և շատ կարճ մուլտֆիլմեր (նրանցից մեկը թողարկվել է երկու մասով), մի քանի տեսահոլովակներ և մոտ 10 տարբեր գրքեր և կատակերգություններ։ Ներկայումս ֆրանչայզների հիման վրա 20-րդ դարի Fox World- ի շրջանակներում ստեղծվում է թեմայի այգի, որը բացվել է 2016 թվականին[3]։ Այգին տեղակայված է Մալայզիայում[4] «Genting Highlands» զվարճանքի համալիրում։
Մուլտֆիլմը ստեղծվել է 2002 թվականին Քրիս Ուեջի և Կարլուս Սալդանիայի կողմից։
Թողարկվել է ԱՄՆ-ում՝ 2002 թվականի մարտի 15-ին։ Դա առաջին մուլտիֆլմն էր «Սառցե դարաշրջան» ֆիլմերի շարքից, որը ի սկզբանե նախատեսված չէր որպես ֆրանչայզներ։ Ֆիլմի սյուժեն պատմում է Մեննի անունով մամոնտի մասին, ով համարում էր իրեն վերջին փրկված մամոնտը երկրի վրա։
Մեր թվարկությունից 20 000 տարի առաջ սկսվում է սառցե դարաշրջանը։ Մոտեցող ցրտից խուսափելու համար կենդանիները գաղթում են հարավ։ Այնուամենայնիվ, նրանցից ոմանք որոշում են մնալ՝ միայնակ, մոխրագույն մամոնտ Մանֆրեդը, ինչպես նաև ալարկոտ Սիդը։ Պատահաբար նրանք հանդիպում են մարդու երեխայի։ Նրանք որոշում են վերադարձնել երեխային և սկսում են ճանապարհորդությունը։ Ճանապարհին նրանք հանդիպում են խորամանք վագրին՝ Դիեգոին, որը որոշում է գնալ նրանց հետ։ Բայց հերոսներից ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ արկածներ և դժվարություններ են սպասվում իրենց գաղթի ճանապարհին։
Ֆրանչայզերի հաջորդ մասում ներկայացվում է կենդանիների արկածները սարցե դարաշնջանում։ Առաջին ֆիլլմի նկարահանումներից հետո ռեժիսոր Քրիս Ուեջը լքեց նախագիծը և ռեժիսորի բազկաթոռը զբաղեցրեց Կառլուս Սալդանյան։
Թողարկվել է ԱՄՆ-ում՝ 2006 թվականի մարտի 1-ին։ Ռուսաստանում մուլտֆիլմը ցուցադրվել է մարտի 30-ին։
Ըստ ֆիլմի սյուժեի, խորամանկ վագր Դիեգոն, մամոնտ Մանֆրեդը, կրծող Սկրետը և ալարկոտ Սիդը գոյատևեցին մինչև գլոբալ տաքացումները։ Սկսել էր ջրհեղեղ և հիմա կենդանիները պետք է փրկեն հարևան մարդկանց ջրհեղեղից, որը բավական խնդրահարույց էր։ Չկար ոչինիչ տապան պատրաստելու համար, բացի հալչող ձյունից։ Այդ պատճառով, հերոսները որոշում են տարհանվել։ Չոր վայրերում ապրող տարբեր կենդանի արարածների վերաբնակեցումը նույնպես չի անցնի ոչ պակաս աղմկոտ և ծիծիաղելի, ինչպես երեխային վերադարձնելու անցած գործընթացը։
«Սառցե դարաշրջանի» երրորդ մասի ռեժիսորը նորից դարձավ Կառլուս Սալդանյան։
Թողարկվել է ԱՄՆ-ում՝ 2009 թվականի հուլիսի 1-ին։ Ռուսաստանում մուլֆիլմի պրեմիերան կատարվել է համաշխարհային պրեմիերայի հետ զուգընթաց։ Այն առաջին մուլտֆիլմն էր, որը ցուցադրվել է կինոթատրոններում 3D-ֆորմատով։
Կատարվել է մի շարք փոփոխություններ «Սառցե դարաշրջան 3»-ի գլխավոր հերոսների կյանքում։ Մամոնտներ Մանֆրեդն ու Էլլին սպասում էին իրենց առաջնեկին, վագր Դիեգոն մտածում էր թե, արդյո՞ք նա չի դարձել շատ փափկամարմին ընկերների շրջանում, ալարկոտ Սիդը որոշում է ստեղծել իր ցեղը և գողանում է մի քանի դինոզավրի ձվեր։ Սիդին փրկելու համար, ընկերները ընկում են խորհրդավոր բույսերի աշխարհ, որտեղ նրանք հանդիպում են դինոզավրերի հետ և նույնիսկ ծանոթանում եմ դինոզավրերի որսորդ՝ Բակի հետ։ Կրծող Սկրետը (ով նորից պատահաբար դարձել էր գլոբալ խնդրի պատճառ՝ բացելով ճանապարհ դեպի դինոզավրերի աշխարհ) դեռևս փնտրում էր իր ընկույզը, բայց այս անգամ հայտնվել էր մրցակից՝ կրծող Սկրետտին։ Բայց ընկույզի համար պայքարի ընթացքում, այդ երկուսը սիրահարվում են միմյանց։
Չորրորդ մուլտֆիլմը Մենիի և նրա ընկերների արկածների մասին է։ Կառլոս Սալդանան թողեց ռեժիսորի ամբիոնը, բայց մնաց որպես պրոդյուսեր։ Նոր պրոդյուսերներ դարձան Սթիվ Մարտինոն և Մայք Տյորմայերը, ովքեր արդեն մասնակցություն էին ունեցել նախորդ ֆիլմերում որպես սցենարիստ։
2012 թվականի հունիսի 26-ին Բուենոս Այրեսում կայացավ մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Թողարկվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ 2012 թվականի հուլիսի 13-ին։ Ռուսաստանում մուլտֆիլմը ցուցադրվել էր մեկ օր առաջ՝ հուլիսի 12-ին։
Ստորգետնյա արկածներից հետո անցել էր 7 տարի։ Տեղի ունեցավ մայրցամաքների դրեյֆ։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսները բաժանված հետից, ստիպված էին օգտագործել այսբերգ, որպես տախտակամած։ Նրանք անցնում են օվկիանոսը և ընկնում են նախկինում անծանոթ մի տարածք՝ էկզոտիկ կենդանիներով և ծովահեններով, թշնամաբար տրամադրված նրանց դեմ։ Սկրետին հաջողվում է ստանալ իր կաղինը, բայց նա տեղափոխվում է իրեն անծանոթ տարածքներ։
Բյուջե՝ $95 000 000.
2013 թվականի դեկտեմբերի 20-ին 20th Century Fox և Blue Sky Studios կինոարտադրություններում հայտարարեցին ֆրանչայզերի հինգերորդ ֆիլմի արտադրության մասին, համաշխարհային պրեմիերան նշանակված էր 2016 թվականի հուլիսի 14-ին[9]։ 2015 թվականի հուլիսին Licensing Expo ցուցահանդեսում հայտնվեց պաստառ մուլտֆիլմի անունով՝ Ice Age 5: Collision Course[10]:
Առաջին կարճամետրաժ ֆիլմը Սառցե դարաշրջան սերիայից է, նվիրված Սկրատ սկյուռիկի արկածներին։ 2004 թվականին այն առաջադրվել է «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» «Օսկարի» անվանակարգում[11]։
Երկրորդ կարճամետրաժ ֆիլմը Սառցե դարաշրջան սերիայից, սկյուռիկի պատմական գծի շարունակությունն էր։ 2007 թ-ին Օսկար է առաջադրվել «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[12]։
Երրորդ կարճամետրաժ ֆիլմն է Սառցե դարաշրջանի սերիաներից։
Չորրորդ կարճամետրաժ ֆիլմն է Սառցե դարաշրջանի սերիաներից, թողարկված երկու մասերից։ Համարվում է ամբողջական մուլտֆիլմի՝ «Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ» նախապատմությունը, որի իրադարձությունները սկսվում են անմիջապես մուլտֆիլմից հետո։
Հինգերորդ կարճամետրաժ ֆիլմը Սառցե դարաշրջան սերիաներից, որը հատուկ պատմում էր նրանց Սուրբ Ծննդի մասին։ Մուլտֆիլմում գործում էին սկյուռիկ Սկրատը, վագր Դիեգոն, մամոնտ Էլլին, Մեննին և Պերսիկը, ալարկոտ Սիդը, ինչպես նաև Կրեշն ու Էդին։
Վեցերորդ կարճամետրաժ ֆիլմը Սառցե դարաշրջան սերիաներից։ Հանդիսանում է Սառցե դարաշրջան (մուլտֆիլմ, 2016) լիամետրաժ մուլտֆիլմի նախապատմությունը։
«Սառցե դարաշրջան» ֆիլմի յոթերորդ կարճամետրաժ սերիան հանդիսանրում է շարունակությունն անիմացիոն լիամետրաժ Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ մուլտֆիլմի։
KaBoom-ի կողմից բազմաթիվ և շարունակաբար ցուցադրվող «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի մոտիվներով 2011 թվականին թողարկվեցին կոմիկական սերիալներ։
Սառցե դարաշրջանի մոտիվներով թողարկված առաջին կոմիքսը։ Այդ սերիայում Մենին, Դիեգոն և Սիդը գնում են սնունդ փնտրելու, բայց հայտնվում են թակարդում, որտեղից դուրս գալն այդքան էլ հեշտ չէր։
Սառցե դարաշրջանի մոտիվներով թողարկված երկրորդ կոմիքսը։ Այդ սերիայում Մենին և Էլլին գնում են նշելու իրենց հանդիպման տարեդարձը Պերսիկին թողնելով հորեղբոր խնամքի տակ, որից իհարկե ոչ մի լավ բան չի ստացվում...
Սառցե դարաշրջանի մոտիվներով թողարկված երրորդ կոմիքսը, դա առայժմ միակ կոմիքսն էր Սուրբ Ծննդյան մասին։
Սառցե դարաշրջանի չորրորդ կոմիքսը։ Այս անգամ հերոսները պետք է գոյատևեին մեծ մայրցամաքային փոթորկին։
«Սառցե դարաշրջան»-ի մոտիվներով թողարկվեցին մի քանի վիդեոխաղեր, հիմնվելով առաջին մուլտֆիլմի հիման վրա, ցուցադրվեցին Ubisoft Game Boy Advance -ի կողմից և ստացան ծիծաղելի ու բացասական քննարկումներ[13]։
Ժամանակագրական կարգում մուլտֆիլմերը նման ձևով են կազմակերպված