Սավա Գրուիչ

Սավա Գրուիչ
սերբ.՝ Сава Грујић
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1840(1840-11-25)
ԾննդավայրԿոլարի, Սերբիայի իշխանություն
Մահացել էնոյեմբերի 25, 1913(1913-11-25) (73 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիայի թագավորություն
Քաղաքացիություն Սերբիայի իշխանություն և  Սերբիայի թագավորություն
ԿրոնՍերբ ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունդիվանագետ, պատմաբան, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններambassador of Serbia?, վարչապետ, պաշտպանության նախարար և արտաքին գործերի նախարար
ԿուսակցությունPeople's Radical Party?
ԱնդամությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա
 Sava Grujić Վիքիպահեստում

Սավա Գրուիչ (սերբ.՝ Сава Грујић, նոյեմբերի 25, 1840(1840-11-25), Կոլարի, Սերբիայի իշխանություն - նոյեմբերի 25, 1913(1913-11-25), Բելգրադ, Սերբիայի թագավորություն), սերբ ռազմական և պետական գործիչ, գեներալ, բանակային սպա և գրող, 1887-1906 թվականներին հինգ անգամ զբաղեցրել Է Սերբիայի Թագավորության վարչապետի պաշտոնը երկու տարբեր միապետերի օրոք։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սավա Գրուիչ (Նկարը «ВЭС»-ից)
Գեներալ Սավա Գրուիչ, 1912 թվական

Սավա Գրուիչը ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 25-ին Սմեդերևի մոտ գտնվող Կոլարի գյուղում ընդամենը տասը տարի անց այն բանից հետո, երբ Սերբիան դարձել է կիսանկախ իշխանություն, երեքուկես դար թուրքական օկուպացիայից հետո։ Կրթությունը ստացել Է Բելգրադի ռազմական ուսումնարանում։ 1861 թվականին ստացել է հրետանու երկրորդ լեյտենանտի կոչում և շուտով ուղարկվել Պրուսիա` հրետանու գործնական ուսումնասիրության համար, որտեղ մնացել է մինչև 1863 թվականը։

Ցանկանալով ստանալ բարձրագույն տեսական հրետանային կրթություն՝ Գրուիչը մտել է ռուսական ծառայության մեջ և 1864 թվականին զորակոչվել է 23-րդ հրետանային բրիգադ։ 1865 թվականին նա ընդունվել է Միխայլովսկի հրետանային ակադեմիա, որն ավարտելով հաջորդ երկու տարիներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի զինանոցում։

1870 թվականին Գրուիչը վերադարձել է Սերբիա։ 1873 թվականին նա հեռացվել է սերբական բանակից ռազմական նախարար Ալիմպիչի դեմ մեղադրական հոդվածի համար, սակայն նույն տարում կրկին ծառայության է անցել և սկզբում նշանակվել է Կրագուևացի զինանոցի պետ, ապա նաև հրետանային վարչության պետ։ 1876 թվականին Սավա Դմիտրիի Գրուիչը ստացել է գնդապետի կոչում։

Սերբ-թուրքական պատերազմի ժամանակ նա եղել է գեներալ Չերնյաևի բանակում հրետանու պետը և աչքի է ընկել Վաբինա Գլավայի, Ալեքսինացի և Դելիգրադի մարտերում[1]։

1877 թվականին զինվորական նախարար նշանակված Գրուիչը Սերբական բանակում բավականին նպատակահարմար բարեփոխումներ է կատարել և նրան նոր կազմակերպություն տվել։ 1879 թվականի սկզբին Գրուիչը նշանակվել է գլխավոր հյուպատոս Բուլղարիայում, 1882 թվականին՝ դեսպանորդ Աթենքում, 1887 թվականին ստացել է լիակատար գեներալի կոչում և նշանակվել բանագնաց Սանկտ Պետերբուրգում, սակայն նույն թվականին կրկին դարձել է ռազմական նախարար և Սերբիայի կառավարության ղեկավար։

1891 թվականին Գրուիչը նշանակվել է Պետական խորհրդի նախագահ, 1892 թվականին՝ Կոստանդնուպոլսում դեսպան, 1893 թվականին՝ կրկին նախարար-նախագահ, իսկ 1897 թվականին՝ Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում երկրորդ դեսպան։

1899 թվականին Գրուիչը մեղադրվել է Միլան I թագավորի դեմ մահափորձի մեջ, պաշտոնաթող Է եղել և դատարան կանչվել, որին նա, սակայն, չի ներկայացել՝ մնալով արտասահմանում։

1900 թվականին Միլան I-ի անկումից հետո Գրուիչին են վերադարձվել նրա բոլոր իրավունքները, կոչումներն ու պարգևները[1]։

Սավա Գրուիչը մահացել է Բելգրադում 1913 թվականի նոյեմբերի 25-ին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրուիչի առաջին կինը մահացել է երիտասարդ տարիքում, և նա կրկին է ամուսնացել 1867 թվականին Միլիցա Ռադովանովիչի հետ։ Նրանք ունեցել են չորս երեխա՝ երկու որդի (Բորիսլավն ու Ալեքսանդրը) և երկու դուստր (Մարիան ու Օլգան)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Новицкий, В. Ф. (ред.) Военная энциклопедия. Том 8. Санкт Петербург, Тип. т-ва И. Д. Сытина, 1912. с. 515. Посетен на 15.12.2017.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սավա Գրուիչ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավա Գրուիչ» հոդվածին։