![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | 1567[2] |
բարձրություն | 108 սանտիմետր[2] |
լայնություն | 156 սանտիմետր[2] |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան |
հիմնական թեմա | conversion of Paul the Apostle? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Սավուղի դավանափոխությունը» (հոլ.՝ De Bekering van Saulus) կամ «Պողոսի դավանափոխությունը» (հոլ.՝ De Bekering van Paulus, գերմ.՝ Bekehrung Pauli), նկար, որը 1567 թվականին ստեղծել է հոլանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագը (Pieter Bruegel de Oude, շուրջ 1520/1525—1569)։ Նկարը պատկանում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանին։ Այն նկարվել է յուղաներկով փայտի (կաղնի) վրա, չափերը՝ 108 × 156 սմ[3][4]։
Նկարի սյուժեի հիմքում ընկած է Նոր Կտակարանում նկարագրված դրվագը, որը տեղի է ունեցել Սավուղի հետ (որը հետագայում դարձել է Պողոս Առաքյալը)[5][6]։ Սավուղը Երուսաղեմից ուղարկվել է Դամասկոս՝ պայքարելու քրիստոնեության դեմ, և այն, ինչ տեղի ունեցավ նրա հետ ճանապարհին, նկարագրված է «Գործք առաքելոց» գրքում[7]։
Նկարն իրենից ներկայացնում է բազմահերոս կոմպոզիցիա, որտեղ գլխավոր գործող անձը՝ գետնին պառկած Սավուղը, գտնվում է ոչ թե առջևի, այլ հետին պլանում, այնպես որ անմիջապես ուշադրություն չի գրավում։ Նման հնարքը օգտագործվել է Բրեյգելի մի շարք այլ նկարներում՝ «Իկարոսի անկումը» (Իկարոս) և «Բեթղեհեմի մարդահամարը» (Սուրբ ընտանիք)[5]։
1594 թվականին նկարն անցել է Հաբսբուրգյան Նիդեռլանդների նահանգապետ Էռնստ Ավստրիացու տնօրինության տակ, որն այդ ժամանակ գտնվում էր Բրյուսելում։ Նրա մահից հետո 1595 թվականին նկարը հայտնվել է Պրահա քաղաքում՝ Բոհեմիայի թագավոր Ռուդոլֆ II-ի մոտ, իսկ 1876 թվականին այն Պրահայից տեղափոխվել է Վիեննա, որտեղ և գտնվում է մինչ օրս[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավուղի դավանափոխությունը» հոդվածին։ |
|