Սարայ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մահմուդիի գավառում։ Գտնվում էր Վանից հյուսիս–արևելք՝ Արճակ գետի վերին հոսանքի շրջանում։
Մահմուդիի բնակչության մեջ մեծամասնություն էին կազմում ասորիները (XX դարի սկզբին՝ 105 տուն)։ Կային նաև հայեր, քրդեր, թուրքեր։
Բնակիչները զբաղվում էին արհեստներով, առևտրով, մասամբ՝ հողագործությամբ և անասնպահությամբ։
1880-ական թվականների սկզբից նոր ձևավորված Մահմուդիե կազայի (հայկական աղբյուրներում՝ Մահմռան կամ Ներքին Խոշաբ) կենտրոնը։ 20-րդ դարասկզբի հայկական աղյբուրներում հիշատակվում է որպես Մահմուդիի գավառի Սարայ ավան անունով գյուղ։ Այժմ այն Վանի մարզի Սարայի շրջանի Սարայ քաղաքն է։
1914–1915 թվականներին բնակավայրն ավերվեց։ Հայ և ասորի բնակչությունը կոտորվեց, մասամբ գաղթեց Արևելյան Հայաստան[1]։
- ↑ «Հայաստանի սովետական հանրագիտարան», հտ 10, էջ 212
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 212)։
|