Սարգիս Սարխայան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սեղանի թենիսիստ |
Երկիր՝ | Վրաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 26, 1947 |
Ծննդավայր՝ | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | հունվարի 24, 2021 (73 տարեկան) |
Սարգիս Ազատովիչ Սարխայան (նոյեմբերի 26, 1947, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2021), վրացահայ խորհրդային մարզիկ, սեղանի թենիսիստ, 1975 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, խառը զուգախաղում Էլմիրա Անտոնյանի հետ նվաճել է արծաթե մեդալ, Եվրոպայի առաջնությունների եռակի արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, երկու անգամ դարձել է ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1968, 1978)։ Միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ[1]։
Ծնվել է 1947 թվականին, Բաթում քաղաքում։ Եղել է ձախլիկ։ 15 տարեկանում դարձել է Վրաստանի մեծահասակների չեմպիոն։ 1961 թվականին Կովկասի ուժեղագույն խաղացողների մրցաշարում նա առաջին անգամ հաղթել է ԽՍՀՄ-ի հավաքականի անդամ Նիկոլայ Նովիկովին[2] Սեղանի Թենիսի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային վարկանիշային աղյուսակի ամենաբարձր դիրքը եղել է 7-րդ տեղը՝1973 թվականին[3]։
Ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ անհատական առաջնություններում Սարգիս Սարխայանը նվաճել է 45 մեդալ (26 ոսկե, 11 արծաթե, 8 բրոնզե)։
Մարզական կարիերայի ավարտից հետո աշխատել է ԽՍՀՄ պատանեկան թիմի մարզիչ։ 1991 թվականին սկսել է մարզել Իտալիայի կանանց ազգային հավաքականը, որը նրա ղեկավարությամբ կարողացել է դուրս գալ Եվրոպայի առաջնության բարձրագույն խումբ։ Հավաքականը 2003 թվականին նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 2004 թվականից մարզել է «Sterilgarda TT Castel Goffredo» (Իտալիա) ակումբի կանանց թիմը[4]։
Կյանքի վերջին տարիներին ապրել է Մոսկվայում։ Մահացել է 2021 թվականի հունվարի 24-ին[5][6]։