Սարիղամիշի ճակատամարտ (1920)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարիղամիշի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Սարիղամիշի ճակատամարտ
Թվականսեպտեմբերի 29, 1920
Մասն էԹուրք-հայկական պատերազմ
ՎայրՍարիղամիշ, Կարսի նահանգ
ԱրդյունքԹուրքերի հաղթանակ
Հակառակորդներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին ՀանրապետությունՕսմանյան կայսրություն Թուրքիա
Հրամանատարներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն Թովմաս Նազարբեկյան
Հայաստանի Առաջին Հանրապետություն Արտաշես Բաբայան
Օսմանյան կայսրություն Քյազըմ Կարաբեքիր
Կողմերի ուժեր
2,500 հետևակ

400 հեծյալ

70 գնդացիր և 18 թնդանոթ
12-րդ ռազմական դիվիզիա
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Սարիղամիշի ճակատամարտ (թուրքերեն՝ Sarıkamış Muharebesi), Հայաստանի առաջին հանրապետության տարածք ներխուժած թուրքական բանակի սանձազերծած հայ-թուրքական պատերազմի առաջին խոշոր ռազմական առճակատումը, որն ավարտվել է թուրքերի կողմից Սարիղամիշի և Կաղզվանի գրավմամբ[1]։

Թուրքական 12-րդ բանակային զիվիզիան առաջորդում էր թուրք գեներալ, օսմանյան ռազմական հանցագործ Քյազըմ Կարաբեքիրը, ում ղեկավարած զինուժը ապօրինաբար հատել էր Հայաստանի սահմանները։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի քեմալական կառավարության և վերջինիս գլխավոր դաշնակից Բոլշևիկյան Ռուսաստանի համատեղ ջանքերով ձևավորած «Քարոզչության և գործողության» խորհուրդը սեպտեմբերի 18-ին ընդունում է բանաձև-փաստաթուղթ, որն ուղղված էր Հայաստանի Հանրապետության դեմ։ Դրանում առաջարկվում էր հնարավոր բոլոր միջոցները գործադրել Հայաստանի տարածքային ամբողջականության և ազգային անկախության դեմ։ Նախքան թուրք-հայակական պատերազմի սանձազերծումը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել էր գաղտնի համաձայնություն, որով թուրքերը պետք է արևմուտքից օկուպացնեին հայկական հողերը, իսկ ռուսները հընթացս խորհրդայնացնեին երկիրը՝ այն դիտարկելով իրավիճակի միակ լուծում։

Ելնելով վերջիններիս հանցավոր համաձայնությունից՝ թուրքական բանակը 1920 թվականի դեկտեմբերի 28-ին ներխուժում է Հայաստանի Հանրապետություն։ Թուրքական բանակի հրամանատար Քյազըմ Կարաբեքիրի տրամադրության տակ էր 12-րդ դիվիզիան՝ շուրջ 40 հազար զինվորորով։

Հայկական բանակը թվապես բավականաչափ կերպով զիջում էր թուրքականին։ Պատերազմի սկսելուն պես Հայաստանում հայտարարվում է զինապարտների և պահեստայինների համընդհանուր զորակոչ, որի արդյունքում խստորեն պատիժներ է սահմանվում (ընդհուպ մինչև գնդակահարություն) զինվորագրումից արհեստականորեն խուսափող դասալիքների նկատմամբ։

Հարկ է նշել, որ հայկական բանակի մի մասն էլ այս ժամանակահատվածում կայանված էր Դիլիջան-Իջևան շփման գծում՝ խորհրդային բանակի հնարավոր ինտերվացիան կանխելու համար։ Սեպտեմբերի 29-ին թուրք հրոսակները շարժվում են Սարիղամիշի ուղղությամբ։ Նրանց դեմ է դուրս գալիս Թովմաս Նազարբեկյանի և Արտաշես Բաբայանի գլխավորած հայկական զորաբանակը, սակայն թուրքերը կարողանում են օգտվել իրենց թվային առավելությունից և ճեղքել հայկական փոքրաթիվ ուժերի պաշտպանությունը։

Արյունարբու մարտերից հետո թուրքերը սեպտեմբերի 28-ին նվաճում են նախ Սարիղամիշը և ապա Կաղզվանը։ Վերջիններիս ուղի են բռնում դեպի Կարս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mehmet Saray: Kafkas araştırmaları, İstanbul Üniversitesi Edebiyat Fakültesi, 1996, page 101.