Աղապատուկ | |
Աղապատուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Բաբախայիններ (Salicornioideae) |
Տրիբա | Salicornieae |
Ցեղ | Աղապատուկ (Halocnemum) |
Տեսակ | Աղապատուկ (H. strobilaceum) |
Միջազգային անվանում | |
Halocnemum strobilaceum |
Սարսազան կոնաձև (լատին․՝ Halocnemum strobilaceum), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
15-17 սմ բարձրությամբ, հակադիր փռված և արմատակալվող ընձյուղներով սուկուլենտ կիսաթուփ է։ Միամյա ընձյուղները մոխրականաչ են, հատվածավոր և երիկամաձև։ Հասկերը կարճ-գլանաձև են և նստադիր։ Ծաղկապատը կազմված է 3 մասերից, որոնք հիմքում ունեն միաձուլված մասեր, իսկ առէջը մեկն է[1]։
Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արազափ, Մարգարա, Երասխահուն, Էջմիածին, Երասխ)։ Տեսակը տարածված է նաև Արևելյան Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Եվրոպայի հարավում, Անատոլիայում, Իրանում, Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 850-900 մ բարձրությունների վրա, ուժեղ աղակալված փորփոշ կամ խոնավ աղուտներում։ Ծաղկում է հուլիս-օգաստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հաճախ առաջացնում է մաքուր խմբավորումներ[1]։
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի փոքր մասը աճում է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի շրջակայքում, գյուղատնտեսության նախարարության հողագիտության ինստիտուտի ստացիոնարի տարածքում և «Որդան կարմիր» արգելավայրի տարածքում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարսազան կոնաձև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարսազան կոնաձև» հոդվածին։ |
|
|