Գյուղ | ||
---|---|---|
Սարօղլան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Թոնուսի գավառակ | |
Այլ անվանումներ | Սար-Օղլան, Սարըօգլան, Սարըօղլան, Սարը օղլան, | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 16 938 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Սարօղլան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոնուսի գավառակում[1]։ Գտնվում էր Թոնուս Գյուղաքաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, Ալիս գետի ձախակողմյան վտակներից մեկի ձախ ափին, Կեսարիա-Սեբաստիա ճանապարհի վրա։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Մեծ եղեռնի նախօրեին ուներ 70 տուն՝ 560 հայ բնակչով։
Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Սարօղլանն ուներ եկեղեցի։
Եկեղեցուն կից գործում էր դպրոց[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 247)։ |
|