Սափանջա

Բնակավայր
Սափանջա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՍաքարյայի մարզ[1]
Մակերես173 կմ²
Բնակչություն41 055 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Սափանջա (Թուրքիա)##
Սափանջա (Թուրքիա)

Սափանջա (Sapanca), քաղաք Թուրքիայում՝ Մարմարայի տարածաշրջանի Սաքարիա մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Սափանջա լճի մերձակայքում։ Զբաղեցնում է 138,58 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Բնակչության թվաքանակը 2012 թվականի տվյալներով եղել է շուրջ 33 հազար։

Շրջակա գեղատեսիլ բնության և հատկապես Սափանջա լճի ափին գտնվելու շնորհիվ քաղաքը վերջին տարիներին դարձել է գրավիչ վայր զբոսաշրջիկների ու հովեկների համար։ Մանավանդ, որ գտնվում է Ստամբուլից և Իզմիթից ոչ մեծ հեռավորության վրա։ Քաղաքում գործում են մի շարք հյուրանոցներ ու առողջարաններ։

Քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր է եղել դեռև փռյուգիական ժամանակներում, որը հինհռոմեական և բյուզանդական ժամանակներում ընդգրկված է եղել Բութանիա մարզի կամում։ 17-րդ դարի պատմիչ Էվլիա Չելեբիի հաղորդմամբ՝ բնակավայրը հիմնադրել է Սաբանջի Գոջան, ում անունով էլ այն կոչվել է։

Քաղաքի տեսարժան վայրերից են 16-րդ դարում Սուլեյման Մեծ սուլթանի վեզիր Ռուստեմ փաշայի պատվերով այստեղ կառուցված մզկիթը, թուրքական բաղնիքը՝ համամը, իջևանատունը (քարավանսարայը), որոնց ճարտարապետը նշանավոր Սինանն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. «İl ve İlçe Yüzölçümleri» [Provincial and District surface area] (PDF) (Turkish). Harita Genel Komutanlığı. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սափանջա» հոդվածին։