Սեբաստիան Հյոնիգ գերմ.՝ Sebastian Florian Hönig | |
---|---|
Ծնվել է | 1978[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Պալոմարյան աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | DFG? և Միջազգային աստղագիտական միություն |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Սեբաստիան Հյոնիգ (գերմ.՝ Sebastian Florian Hönig, 1978[1]), գերմանացի աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Զբաղվում է գալակտիկայի ակտիվ միջուկների հետազոտության խնդիրներով։ 2002-2008 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 421 աստերոիդ[2], որոնցից 67-ը հայտնաբերել է համատեղ Նոելին Տեամոյի հետ[3]։ Բացի դա, Սեբաստիան Հյոնիգը հայտնաբերել է մի քանի գիսասղտեր, մասնավորապես նա ակտիվորեն մասնակցել է կարճ պարբերությամբ P/2007 R5 (SOHO) գիսաստղի հայտնաբերմանը և հետազոտություններին[4]։ Դեռևս համալսարանում ուսանելու տարիներին իր կատարած հաշվարկների հիման վրա նա նշեց, որ երկու գիսաստղերը՝ P/1999 R1-ը և P/2003 R5-ը, որոնք համապատասխանաբար դիտարկվել էին 1999 և 2003 թվականներին, իրականում հանդիսանում են միևնույն գիսաստղը[5], և իրավացիորեն կանխագուշակել է նրա հաջորդ հայտնությունը 2007 թվականին. սա հաստատեց փոքր պերիհելիային հեռավորությամբ պարբերական գիսաստղերի գոյությունը[6][7]։ Հետագայում Հյոնիգը հայտնաբերել է ավելի քան քառասուն այս դասի գիսաստղեր[8]։ Նրա հայտնաբերել է նաև երկար պարբերությամբ գիսաստղեր, օրինակ՝ C/2002 O4 Հյոնիգ։
Սեբաստիան Հյոնիգը հանդիսանում է Գերմանական գիտահետազոտական միության անդամ և աշխատում է Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայի համալսարանում[9]։
2003 թվականին նրան շնորհվել է Էդգար Ուիլսոնի մրցանակ[10]։
|